Աշխարհ

03.02.2016 15:35


Մարին Լե Պեն. «Եվրամիությունը գահավիժում է»

Մարին Լե Պեն. «Եվրամիությունը գահավիժում է»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հավանություն է տվել ԵՄ կազմից բրիտանացիների դուրս գալու ցանկությանը։ Նրա խոսքով՝ ԵՄ–ն գահավիժում է սեփական հակասությունների բեռով։

«Ինչպես ցույց է տալիս փորձը, ԵՄ–ն քաղաքական որևէ դեր չի խաղում միջազգային ասպարեզում»,– Լե Պենի խոսքն է մեջբերում ТАСС–ը։

Ֆրանսիացի գործչի համոզմամբ՝ ԵՄ–ն չի կարողացել անգամ ներքին որևէ խնդիր լուծել, որի հետ բախվել է վերջին տարիներին։

«Բրիտանացիները միանգամայն ճիշտ կանեն, եթե դուրս գան ԵՄ–ից»,–ասել է նա։

Եվրապատգամավորը նաև նկատել է, որ Ֆրանսիան խնդիրներ է ունենում ներգաղթյալների հետ, քանի որ Բրիտանիան «խոհեմաբար փակել է իր սահմանները», և հավելել, որ ֆրանսիացիներն էլ լավ կանեին՝ բրիտանացիների օրինակին հետևեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը