Լավրովը սիրիական ընդդիմությանը կամակոր ու կարճատես է անվանել
«Կամակոր» մարդիկ են հայտնվել Ժնևում սիրիական ընդդիմության պատվիրակության կազմում։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Այդպես է նա անվանել բանակցությունների այն մասնակիցներին, որոնք նախապայմաններ են առաջ քաշել՝ չհամաձայնվելով նախորդ պայմանավորվածությունների հետ։ Այդ պահանջները, Լավրովի կարծիքով, հակասում են ժնևյան կոմյունիկեի հիմնարար սկզբունքներին, վիեննական փաստաթղթերին և ՄԱԿ ԱԽ անվտանգության հռչակագրին։
Լավրովը նաև հավելել է՝ սիրիացի ընդդիմադիրների ներկայացրած վերջնագիրն անհեռատես դիրքորոշում է։
«Մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ Սիրիայի աջակցության խումբը պետք է ներգործի ընդդիմության ու կառավարության վրա, որ բանակցություններն ընթանան առանց նախապայմանների։ Դրա համար էլ արտասահմանյան հովանավորների վրա հույս դնելը, թե նրանք քո փոխարեն կպայմանավորվեն, միանգամայն կարճատես և հեռանկար չունեցող դիրքորոշում է»,–ասել է Լավրովը։
Ռուս դիվանագետը նաև հայտարարել է, որ ՌԴ–ն հիմքեր չի տեսնում Սիրիայում իր ՌՏՈւ–ի սկսած ռազմական գործողությունը կասեցնելու համար, քանի որ ահաբեկիչները դեռ չեն պարտվել։ Միևնույն ժամանակ, Լավրովը նկատել է, որ կրակը դադարեցնելու պայման կարող է դառնալ Թուրքիայի սահմանով մաքսանենգություն իրականացնողների ճանապարհի փակումը։

7or.am