Հ. Բերբերյան. «Մեծ չափով վաղահաս կարտոֆիլ կկարողանանք արտահանել»
Այս գյուղատնտեսական տարին բարենպաստ է լինելու, մայիսին էլ մեծ չափով վաղահաս կարտոֆիլ կկարողանանք արտահանել։ Այս մասին հայտնել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Արդեն 3000 տոննա կարտոֆիլի սերմ ունենք Արարատյան դաշտի համար, ինչը մոտ 1000 հա ցանքատարածություն է։ Մայիսին մեծ չափով վաղահաս կարտոֆիլ կկարողանանք արտահանել»,- ասել է նա։
Անդրադառնալով լոլիկի արտադրությանը՝Բերբերյանը նշել է, որ հարկավոր է ավելի որակով ու շատ քանակով այն արտադրել՝ ՌԴ արտահանելու համար։
Արտահանողներն էլ, ըստ նրա, պետք է այսուհետ գինը պայմանավորվեն ոչ թե ռուսական ռուբլով, այլ ավելի կայուն արժույթով։
Բերբերյանի կանխատեսմամբ՝ այս տարի ջրամբարներում ջրի խնդիր էլ չպետք է առաջանա առատ տեղումների շնորհիվ։

7or.am