Աշխարհ

03.02.2016 12:29


Քերրին Քլինթոնին անձնական փոստով «գաղտնի» նամակ է ուղարկել

Քերրին Քլինթոնին անձնական փոստով «գաղտնի» նամակ է ուղարկել

Սենատորի պաշտոնը զբաղեցնելիս ԱՄՆ ներկա պետքարտուղար Ջոն Քերրին Հիլարի Քլինթոնին իր անձնական էլփոստով մի նամակ է ուղարկել, որի բովանդակությունը համարվել է «գաղտնի»։ «The Hill»–ի փոխանցմամբ՝ այս տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ պետդեպում։

Նշվում է, որ նամակն ուղարկվել է 2011թ. մայիսի 19–ին, երբ Քերրին գլխավորում էր արտաքին գործերի հանձնաժողովը։

Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի խոսքով՝ «այդ օգտահաշիվն այսօր այլևս ակտիվ չէ»։

Հաղորդվում է, որ Քերրիի «iPad»–ից Քլինթոնին ուղարկված նամակում հիշատակվել են Հնդկաստանը, Աֆղանստանն ու Պակիստանը, այն նաև տեղեկատվություն է պարունակել օտարերկյա կառավարությունների և ԱՄՆ օտարերկրյա կապերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը