Լրահոս

03.02.2016 11:45

Քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման թեստավորման առաջին փուլի արդյունքները հայտնի են

Քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման թեստավորման առաջին փուլի արդյունքները հայտնի են

Ավարտվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման 2016 թվականի առաջին փուլը, որը մեկնարկել էր հունվարի 25-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից:

Մասնակցության հայտ էր ներկայացրել 280 քաղաքացի, որոնցից թեստավորմանը մասնակցել է 235-ը: Թեստավորման արդյունքում 51 քաղաքացու, կամ մասնակիցների մոտ 22 տոկոսին, հաջողվել է ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրն ունի մեկ տարվա վավերականության ժամկետ և հնարավորություն է տալիս այդ ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագիր ունեցողների ցուցակում այս պահի դրությամբ ընդգրկված է 287 քաղաքացի:

2015 թվականին կազմակերպված թեստավորման 4 փուլերին մասնակցել էր 1254 քաղաքացի, որոնցից հավաստագիր է ստացել 287-ը, կամ մասնակիցների գրեթե 17 տոկոսը: Նրանցից 163-ը տարվա ընթացքում նշանակվել են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։