Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրամայել է ոչնչացնել ԿԺԴՀ–ի հրթիռը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նաքաթանին հայտարարել է, որ հրաման է տվել խոցել հյուսիսկորեական հրթիռները։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Kyodo»–ին հղումով։
Գործակալության տեղեկատվությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանը կգործի մինչև փետրվարի 25–ը, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
Նախնական տվյալներով՝ հյուսիսկորեական հրթիռը կարող է թռչել Ճապոնիայի հարավում գտնվող Սակիսիմա արշիպելագի վրայով փետրվարի 8–25–ն ընկած ժամանակահատվածում։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ կհամագործակցի ԱՄՆ–ի և այլ երկրների հետ՝ ԿԺԴՀ–ից «վճռականորեն պահանջելու» հրաժարվելհրթիռի արձակումից, որը, ըստ Հյուսային Կորեայի, իրականանալու է ազգային տիեզերական ծրագրի զարգացման շրջանակներում։
Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրամայել է ոչնչացնել ԿԺԴՀ–ի հրթիռը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նաքաթանին հայտարարել է, որ հրաման է տվել խոցել հյուսիսկորեական հրթիռները։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Kyodo»–ին հղումով։
Գործակալության տեղեկատվությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանը կգործի մինչև փետրվարի 25–ը, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
Նախնական տվյալներով՝ հյուսիսկորեական հրթիռը կարող է թռչել Ճապոնիայի հարավում գտնվող Սակիսիմա արշիպելագի վրայով փետրվարի 8–25–ն ընկած ժամանակահատվածում։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ կհամագործակցի ԱՄՆ–ի և այլ երկրների հետ՝ ԿԺԴՀ–ից «վճռականորեն պահանջելու» հրաժարվել հրթիռի արձակումից, որը, ըստ Հյուսային Կորեայի, իրականանալու է ազգային տիեզերական ծրագրի զարգացման շրջանակներում։
7or.am