Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը փոքր–ինչ մեղմացրել է իր ելույթների տոնայնությունն Այովա նահանգում տեղի ունեցած նախնական ընտրություններում 2–րդ տեղը գրավելուց հետո։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Hill»–ին հղումով։
«Ես չէի սպասում, որ այդքան լավ ելույթ կունենամ»,–ասել է Թրամփը՝ հավելելով, որ կցանկանար առաջին տեղում լինել։ Հանրապեական թեկնածուն, այնուհանդերձ, նշել է, որ սարսափելի չէ 2–րդը լինելը, քանի որ մրցում է այնպիսի մարդկանց հետ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվել իրենց ողջ կյանքի ընթացքում։
«17 թեկնածու կար, ես 2–րդ տեղում հայտնվեցի։ Ես ստորացված չեմ»,–ասել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այովայում հանրապետական թեկնածուների մասնակցությամբ կայացած նախընտրական ընտրություններում հաղթել է Տեխասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը՝ հավաքելով 46,4 հազ ձայն։
Թրամփ. «Սարսափելի չէ 2–րդը լինելը»

7or.am