Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: Ահա այդ բնութագրականը. «Бывшие советские республики до сих пор управляются местными элитами не как государства, а как территории. Максимум, на что элиты способны, кроме удовлетворения собственных олигархических интересов-это выполнение функций, обычно присущих местному самоуправлению. То есть поддержание систем жилищно-коммунального хозяйства, здравоохранения, правопорядка, образования. Да и то, как показывает практика, не совсем эффективно»: Ռուսրեն չհասկացողների համար թարգմանեմ. «Նախկին խորհրդային հանրապետությունները մինչ այժմ տեղական վերնախավերի կողմից ղեկավարվում են ոչ թե որպես պետություններ, այլ որպես տարածքներ: Առավելագույնը, ինչին հասու են վերնախավերը, բացի սեփական օլիգարխիկ շահերը բավարարելուց, սովորաբար տեղական ինքնակառավարմանը բնորոշ գործառույթներ իրականացնելն է: Այսինքն' բնակարանային-կոմունալ, առողջապահության, կարգուկանոնի, կրթության համակարգերի պահպանում: Եվ անգամ դա էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, անում են ոչ այդքան արդյունավետ»:
Բնութագրականն իրոք սպառիչ է՝ չնայած ռուս փորձագետը մոռանում է ավելացնել, որ նման իրավիճակը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ այլ գերտերություններին, և հաճախ էլ խրախուսվում է հենց նրանց կողմից: Զուտ քաղաքական և վարչական գործառույթների տարբերակաման անհասկացվածությունը մեզանում և հատկապես մեր պետական վերնախավի կողմից վաղուց եմ նկատել: Բայց անկեղծ ասած՝ որքան էլ ինձ այս թեման հետաքրքիր է, և փորձում եմ դրա մեջ խորանալ, մինչ այժմ դեռևս վերջնական ձևակերպումներ չեմ գտել: Դրա համար այս նյութում պատրաստվում եմ ոչ այնքան ամբողջական պատասխաններ տալ (որոնք չունեմ, բայց հույսով եմ գտնել նաև ընթերցողների օգնությամբ), որքան մի քանի հարցադրումներ անել այս թեմայի շուրջ, որոնք գուցե ուղեցույց հանդիսանան այս կարևորագույն թեման հետագայում զարգացնելու տեսանկյունից:
Որպեսզի ավելի որոշակի խոսենք, ստիպված եմ լինելու ևս մեկ անգամ հիշել Ռ. Քոչարյանի օրինակը՝ հույս ունենանոլվ մոտակա շրջանում այլևս պատեհ առիթներ չունենալ սույն քաղաքացուն անդրադառնալու: Եթե հիշում եք, նա շատ անկեղծ զարմանում էր, թե ինչո՞ւ են մարդիկ դժգոհում իր կառավարումից: Ծաղկուն երկիր եմ թողել, ասում էր' ասֆալտած փողոցներ, նորակառույց շենքեր, սրճարաններ, ռեստորաններ, ի վերջո' տնտեսական աճ: Ես հավատում եմ, որ նա սա շատ անկեղծ էր ասում և նույնքան անկեղծ չէր հասկանում' ի՞նչ ավելի կարելի է իրենից պահանջել: Սա է քաղաքական և զուտ վարչարարական գործառույթի տիպիկ շփոթը: Վարչարարական գործառույթի լավ իրականացումը բավարար է, ասենք, քաղաքապետի կամ լավագույն դեպքում' վարչապետի համար: Ինչպես հուշում է վարչապետ անունն իսկ, վարչական գործառույթով զբաղվողների մեջ նրանից բարձր չկա, և չպետք է լինի' վարչական հարցերով «պետն» ինքն է: Ուրեմն նրանից բարձր գտնվողը' նախագահը, պետք է ինչ-որ այլ, ավելի «նախագահ», «նախապատիվ» հարցերով զբաղվի նաև:
Քաղաքական և վարչարարական գործառույթների շփոթի աղբյուրը պարզ է: Ակհնայտ է, որ դա ժառանգություն է խորհրդային հանրապետությունների կախյալ վիճակի: Խորհրդային Հայաստանի ղեկավարները արդարացիորեն հպարտանում էին իրենց շինարարական, տնտեսական և այլ գործառույթների իրականացմամբ, եթե, իգարկե, լավ էին կատարում դրանք: Դա նորմալ էր, քանի որ ավել բան նրանց տրված չէր: Ավելի բարձր ոլորտի հարցերը լուծվում էին միութենական կենտրոնում: Ակնհայտ է, որ Քոչարյանը և մյուսները հենց այս մոդելում էին փորձում շարունակել: Բայց ակնհայտ է նաև, որ անկախ պետության համար սա բավարար չէ: Իսկ ի՞նչն է պակասում:
Ասացի արդեն, որ պատրաստի պատասխաններ չունեմ: Հետևաբար ուզում եմ առաջարկել մի քանի ոլորտներ, որոնց ուղղությամբ արժե մտածել: Ենթադրում եմ, որ պատասխանների պետք է որոնել միաժամանակ և՛ հուզական, և՛ իրական ոլորտներում:
ա. Զգացմունքների և հոգեբանության ոլորտ
Տարածքը երկիր ու հայրենիք է դառնում ոչ թե ինքնին, այլ մարդկանց տածած զգացմունքների շնորհիվ: Պետությունն էլ, լայն իմաստով, շփման ձև է' ընկերություն (և՛ ուղղակի, և՛ սոցիումի իմաստով), ուր շփման տակ պետք է հասկանալ հաղորդակցումը, միասնական խորհդանիշների լեզուն, վստահությունը, իրավահավասարությունը և այլն: Պետությունը չի կարող զարգանալ միայն տնտեսական աճի և նման կարևոր, բայց ոչ եզակի բաների շնորհիվ: Կարևոր են նախնական մարդկային հույզերը' վերածված մնայուն արժեքների: Քանի որ պետությունը բաղկացած է կենդանի մարդկանցից, այն չի կարելի դիտել որպես մեքենայի պես անշունչ մի բան: Մարդիկ միավորվում են ինչ-որ բանի շուրջը, այլ ոչ թե ինքնանպատակ: Իհարկե, այդ միությունը կարող է ստիպողական լինել, բայց այդպիսի դեպքերում այն օր փլուզվում է արտաքին հարվածներից կամ ներքին լարումից:
Հետևաբար կարևոր են այնպիսի մարդկային հիմնարար հույզերն և զգացումները, ինչպիսիք են սերը, ատելությունը, վստահությունը, հավատը, նվիրվածությունը, հավատարմությունը, հանունն ու ընդդեմը: Պետության տեսլականը ենթադրում է ո՛չ միայն ինչ-ինչ ցուցանիշներ, և նույնիսկ ո՛չ միայն գաղափարական հիմնավորումներ: Դրանց նախորդում է հոգեբանությունը: Միանալով որպես պետություն՝ մարդիկ ի՞նչ են սիրում, ի՞նչ են ատում, ինչի՞ նկատմամբ են անտարբեր, և այլն' այս հարցերը, ըստ իս, պետք է լինեն մանավանդ նորանկախ պետության առաջնորդի օրակարգում: Իհարկե, պարզ է, որ խոսքը մանրամասների մասին չէ, և նույն պետության քաղաքացիները չեն կարող ունենալ միևնույն ճաշակը, հնարավոր չէ, որ բոլորը միաժամանակ սիրեն, ասենք, նույն տիպի երաժշտություն կամ գրքեր կամ նման բաներ: Խոսքն ամենաընդհանուր բաների մասին է: Ասենք՝ կարելի է ասել, թե ամերիկացիները նրանք են, ովքեր ամեն ինչից առաջ գերադասում եմ ազատությունը. սիրում են այն և ատում են իրենց ազատության ցանկացած սահմանափակում: Անշուշտ, դա էլ բառացի պետք չէ հասկանալ, բայց այդպիսին է սկզբնական կատարյալ մոդելը, որի շուրջ ձևավորվել է ամերիկյան ազգը (որպես պետական և քաղաքացիական ազգ, ո՛չ որպես էթնոս): Նմանատիպ հիմնարար արժեքներ կարելի է տեսնել և այլ հզոր պետությունների դեպքում: Ենթադրենք ռուսները, կարելի է ասել, ազատության փոխարեն նախընտրում են կառավարության ուժը կամ արդարության արժեքը, չինացիները մեկ այլ բան, թուրքերը՝ մի երրորդ և այլն:
Իհարկե, գրածս նաև պետք չէ հասկանալ այն փարիսեցիական և կեղծկրոնական' կղերական համատեքստում, որում սիրում է սեր, միասնություն, հանդուրժողականություն և այլ հասկացությունները օգտագործել Ս. և Տ. Սարգսյան «զույգը»: Նման արժեքները հնարավոր չէ արհեստականորեն ձևավորել՝ զուտ հռետորական ճոռոմաբանության օգնությամբ: Կարելի է ամեն օր գոռալ սիրո և միասնության մասին, բայց եթե չկան գործնական քայլեր, ապա դրանք ինքնապտղաբերմամբ չեն գոյանա: Բացի այդ, եթե նկատեցիք, իմ թվարկած զգացմունքների մեջ կան ոչ միայն այսպես ասած «պուպուշներ», այլև «փիսեր»' ատելությունը, ընդդեմը: Հնարավոր չէ մի բան սիրելով՝ մեկ այլ բան չատել, մի բանին անկեղծ կողմ լինելով՝ մյուսին անկեղծ դեմ չլինել: Ասենք, սիրելով արդարությունը՝ պետք է ատենք անարդարությունը:
բ. Հասարակության ձևավորում
Կապված է առաջինի հետ: Իշխանություն-հասարակություն հարաբերությունների հնուց հայտնի երկու մոդել կա: Մեկն այն է, որ նախընտրում են բռնակալները, թույլ կառավարիչները և ուղղակի ծույլերը: Այն է' հենվել գորշ կամակատարների վրա և չեզոքացնել կամ ոչնչացնել ուժեղներին ու աչքի ընկնողներին՝ որպես իշխանության հավանական մրցակիցների: Կա և հակառակ մոդելը: Այն ավելի բարդ է և հաճախ ռիսկային, սակայն հասարակության և պետության զարգացման տեսանյունից ի վերջո ավելի արդունավետ է: Մի կողմից ուժեղ և ինքնուրույն հասարակությունը սահմանափակում է կառավարության իշխանությունը: Իսկ մյուս կողմից՝ ճնշված հասարակությունը ճգնաժամային պահերին անտարբեր է, որովհետև գորշերը վախենում ու փախչում են, իսկ ուժեղները նեղացած ու թշնամացած են: Կարծում եմ ժամանակակից պայմաններում քաղաքական առաջնորդի նպատակներից պետք է լինի երկրորդ մոդելի ընտրությունը:
գ. Ապագայի տեսիլ
Սա ոչ թե գիտական-վերլուծական կանխատեսումն ու մոդելն է, այլ այն պատկերը, որը նախորդում է դրանց: Երկիր, ինչպես և մարդը, կարիք ունի մոտավորապես պատկերացնելու կամ ուրվագծելու այն իդեալը, որին նա կուզենար ձգտել: Խոսքը տվյալ դեպքում կումունիզմի կամ նման մի բանի մասին չէ: Դրանք ավելի շուտ համամարդկային, ունիվերսալ իդեալներ են, որոնք իրենց տեղն ունեն: Խոսքն ավելի համեստ տեղական մի պատերի մասին է: Սրան մոտ է և ուղղության ընտրությունը, որը երկիր ու ազգ է ձևավորում: Օրինակ, որքան էլ չսիրեք կամ ձեռ առնեք «տուտուց վրացիներին», բայց թե՛ վրաց վերնախավը, թե՛ ժողովուրդը միասնական են այն խնդրի շուրջ, որ Վրաստանի ուղղությունը դեպի Եվրոպա է, եվրոպական տիպի երկիր լինելն է: Այդ ճանապարհին վրացիները կարող են որքան ուզես անհաջողություններ և սայթաքումներ ունենալ, նրանց այսօրվա եվրոպացիությունը կարող է որքան ուզես ծիծաղելի և գավառական լինել, բայց հստակ ուղղության առկայությունը, ապագայի տեսիլը արդեն այսօր ձևավորում են ներկայի որոշ տարրեր: Ես չեմ ասում, թե մենք էլ վրացիների նույն իդեալը պարտադիր որդեգրենք: Թող մեր նպատակը լինի, ասենք, Մոզամբիկին միանալը, բայց համաձայնենք, որ այսօր Հայաստան պետության ուղղությունը, կուրսը, տեսիլը պարզ չէ:
դ. Այստեղ արդեն հուզական ոլորտից մոտենում ենք ավելի վերլուծական ոլորտին
Ապագան ոչ միայն տեսիլ է, այլև ենթակա է իրատեսական սցենարավորման, որը նույնպես, կարծում եմ, մտնում է ոչ վարչարարական կառավարման գործառույթների մեջ: Ներկայի քայլերը կարող են պայմանավորված լինել, ասենք, 10-20 տարվա ապագայի մոտավոր կանխատեսման մի քանի սցենարներով: Օրինակ՝ ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ այն ժամանակ, երբ այսօրվա աշխարհակարգը մտնի կտրուկ անկայունության և վերաձևավորման այն շրջանը, որի մեջ մտել են նրանից առաջ եղած բոլոր աշխարհակարգերը: Ասենք՝ եթե այսօրվա թիվ մեկ գերտերությունը' ԱՄՆ-ը, թուլանա և այլևս չկարողանա կատարել իր այսօրվա դերը: Չէ՞ որ պատմության փորձից գիտենք, որ տարածքային վերաձևումները, երկար տարիների իրականությունը կանխորոշող հաղթանակներն ու պարտությունները հենց այդպիսի պահերին են տեղի ունենում: Հիշենք 1988-91թթ. դեպքերը, երբ աշխարհը վերապրում էր այդպսի մի շրջան: Արդյոք մեր այսօրվա քայլերը չպե՞տք է կառուցենք ապագայի այդպիսի մի քանի հնարավոր սցենարների կանխատեսման հիման վրա:
Այսքանով անսպասելի երկարած այս նյութս ավարտեմ' հիշեցնելով, որ նպատակս ոչ թե սպառիչ պատասխան տալն էր, այլ հարցադրումներ առաջարկելը:
Վարչարարու– թյունից՝ քաղաքակա– նություն

Հրանտ Տեր-Աբրահամյան