Քաղաքական

02.02.2016 17:40


Ա. Ռուստամյան. «Իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում»

Ա. Ռուստամյան. «Իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում»

«Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում: Ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները: Որևէ բան կրկնելու չունեմ: Ինչ ասել եմ, ասել եմ ամբողջական», -այսօր ԱԺ–ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ ՀՅԴ-ից իրենք պարզաբանում են պահանջել իր հայտարարության համար, պատգամավորն արձագանքել է.

«Մեր համագործակցությունը միջոց է: Ես նպատակների մասին եմ մտածում: Ես ուզում եմ, որ մեր երկիրն այս իրավիճակից դուրս գա: Մեր երկրի առաջ կանգնած պրոբլեմները պետք է հաղթահարենք: Դրա համար Դաշնակցությունը պատրաստ է ամեն ինչ դնել, անգամ՝ իր հեղինակությունը: Այս հարցով որևէ կասկածանք թող որևէ մեկի մոտ չմնա: Սկսել ենք լավ պրոցես, պետք է շարունակենք»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե եթե Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի, որ իշխանությունը հեղինակազրկված է, ապա իրենք հետևություն կանեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը