Քաղաքական

02.02.2016 17:45


Շարմազանովը շատ բան գիտի ՀՀԿ-ՀՅԴ համագործակացության ընթացքի մասին

Շարմազանովը շատ բան գիտի ՀՀԿ-ՀՅԴ համագործակացության ընթացքի մասին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ բան գիտի ՀՀԿ-ՀՅԴ համագործակացության ընթացքի մասին, սակայն կոռեկտ չի համարում խոսել համագործակցության վերաբերյալ, որովհետև դեռ այն չի ավարտվել: Այս մասին, «Zham.am»–ի փոխանցմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ ԱԺ ՀՅԴ խմբակացության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «ՀՀԿ-ն հեղինակազրկված է» հայտարարությունն արդյոք չի՞ խանգարի համագործակցության ընթացին, Շարմազանովը հիշեցրել է, որ ինքը հորդորել է զգացմունքային արտահայտություններ և եզրույթներ չօգտագործել.
«Հուսով եմ՝ իմ լավ բերակամ, իմ կողմից հարգված Արմեն Ռուստամյանը կընդունի իմ բարեկամական առաջարկները»,-եզրափակել է Շարմազանովը:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը