Աշխարհ

02.02.2016 15:15


Շոյգու. «Սիրիայի ռազմական գործողությունը հաստատեց ՌԴ ավիացիայի բարձր կարողությունները»

Շոյգու. «Սիրիայի ռազմական գործողությունը հաստատեց ՌԴ ավիացիայի բարձր կարողությունները»

Սիրիայի ռազմական գործողությունը ցուցադրեց ռուսական ավիացիայի բարձր մարտական կարողությունները։ Այս մասին, «Интерфакс»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Սիրիայի ռազմական գործողությունների ընթացքում հաստատվեցին ռուսական ավիացիայի բարձր մարտական կարողությունները»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռները շարունակում են նշանառու հարվածներ հասցնել ահաբեկիչների հենակետերին, հրամանատարական կետերին և այլ օբյեկտների։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ներկայումս դիտարկվում է հեռահար ավիացիայի մարտական հնարավորությունների կատարելագործումը, մասնավորապես Տու-160 ինքնաթիռի արտադրության վերականգնումը և ավիացիոն տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացումը։

«ՌԴ ՌՏՈւ–ն զինված է ավելի քան 3 հազ ինքնաթիռով ու ուղղաթիռով։ Դրանց 52%–ը կազմում են ժամանակակից ու արդիականացված տեսակները»,–ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ռուսական զորքերը ստանում են նորագույն բազմաթիրախ, գերմանևրող Սու–35Ս կործանիչներ, բազմաֆունկցիոնալ Սու-34 ավիացիոն համալիրներ, Կա-52 և Մի–28Ն հարվածային ուղղաթիռներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը