Քաղաքական միտքը պետք է մտնի բոլոր ոլորտներ, եւ տեսակետների ու բանավեճերի արդյունքում պետք է ձեւավորվի ազատ մտածող ու զարգացող հասարակություն, որը կարող է այս բարդ տարածաշրջանում ունենալ կենսունակ պետություն: Սա` տեսության մեջ:
Միաձայնլռություն
Իրական կյանքում Հայաստանի բոլոր կուսակցությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Խոսքը ոչ թե պաշտոն ստանալու եւ հանձնելու արարողակարգերի, այլ քաղաքական միտք ձեւակերպելու, քաղաքական կյանք վարելու` պետության ապագայի տեսլականը ձեւակերպելու, ոլորտային խնդիրների շուրջ այլընտրանքային մոտեցումներ ունենալու հարցերի մասին է:
Չկա ներկուսակցական կյանք, եւ չկա օրվա ռեժիմով հասարակությանը հաշվետվություն տալու ինստիտուտը: Առանց սրա մնացածը հեքիաթ է: Եթե այսօր դեռ կուսակցությունները կարող են դիտարկվել որպես պաշտոն ստանալու խողովակ, ապա կարճ ժամանակ անց դա էլ կվերանա:
Հայաստանում քաղաքական կյանքը անապատացվել է: Հետեւաբար` անապատացվել է քաղաքական միտքը, խախտվել է դինամիկ զարգացող` միասնական հասարակության եւ պետության համակարգը: Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում միայն կուսակցություններում է քաղաքական կյանք ու միտք նախատեսվում, իսկ դրա բացակայությունն ուղղակի ողջ պետությունն է դարձնելու անմիտ ու անհեռանկար:
Ասեմ նաեւ, որ իմ ասածը չի նշանակում, որ գործող կուսակցությունները վատն են, իսկ նոր ստեղծվածները կամ ստեղծվողները` լավը: Ամենեւին ոչ: Ավելին, մեծ է հավանականությունը, որ նոր ստեղծվողները միանգամից հայտվեն խորը ճգնաժամի մեջ: Եթե նորերը պետք է գործեն հների պես, ապա ինչո՞ւ չպետք է նույն որակական ճակատագրին արժանանան: Եթե այդպես է, ապա ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չստեղծվեն:
Տարիներ ի վեր Հայաստանում գործում է նույն բանաձեւը. ընդդիմադիր ուժերը ամեն օր մարդկանց բացատրում են թե ինչքան վատ է իրենց կյանքը, եւ ինչ անտանելի պայմաններում է ապրում ժողովուրդը: Իշխանական ուժերը նույն համառությամբ պատասխանում են. անում ենք հնարավորը, մյուսների իշխանության գալու դեպքում կլինի ավելի վատ:
Քաղաքական ուժերի ռեֆորմացիան պետք է սկսվի այս չարաբաստիկ բանաձեւի մերժմամբ: Պետք չէ ժողովրդին բացատրել, թե ինչ վատ է ինքն ապրում: Մարդիկ դա շատ ավելի լավ գիտեն, քան բացատրողները: Պաշտոնական տվյալներով երեսուն տոկոս աղքատություն ունեցող ժողովուրդը` ուսուցիչը , բանվորը, բժիշկը, ոստիկանը, ուսանողը, շատ լավ գիտե, թե ինքն ինչպես է ապրում: Քաղաքական ուժերը, կենսունակ լինելու համար, պետք է կարողանան հասարակությանը եւ առանձին խավերին կյանքը լավացնելու ծրագրեր ու լուծումներ առաջարկել:
Ժամանակի ընթացքում նրանք այդպես կդառնան հետաքրքիր, իսկ ավելի ուշ` ձեռք կբերեն վստահություն:
Այն ուժը, որ կգնա այս ճանապարհով, իր ներսում կտրուկ բարեփոխումների, հասարակության հետ աշխատելու ու նաեւ պետության եւ իր անելիքի նոր ընկալման ճանապարհով կհասնի հաջողության: Եւ կարիք չի լինի ո՛չ կեղծիքների, ո՛չ հովանավորչության: Սա վերաբերում է բոլոր ուժերին` ընդդիմադիր եւ իշխանամետ, արմատական եւ լիբերալ, ավանդական եւ նոր ստեղծված կամ ստեղծվելիք: Մեծ հաշվով, բոլորի մեկնարկային պայմանները գրեթե հավասար են: Հավասար վատը:
Իշխանության կուսակցությունը որեւէ կերպ ավելի շահեկան վիճակում չէ. այն գտնվում է խորը լճացման մեջ, եւ ինչպես ցուց տվեց հենց նույն հանրաքվեն, նույնիսկ իշխանական լծակներով ակնհայտորեն դժվար է լուծում իր խնդիրները: Պարզ է, որ մի պահից արդեն չի կարողանալու լուծել:
Այս առումով` Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերն ունեն բարեփոխումների կարիք:
Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ այն ուժերը (ՀՀԿ-ն ներառյալ), ովքեր արագ կգիտակցեն սա ու կգնան գրագետ բարեփոխումների, կհասնեն հաջողության: Ժամանակ դրա համար կա` անհրաժեշտ է խնդրի գիտակցում եւ այդ խնդիրը լուծելու մտավոր կարողություն: Այս առումով լուրջ մարդիկ կան ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցություններում: Մնացածը ցույց կտա կյանքը:
Հնարավոր նոր ստեղծվելիք կուսակցությունների պարագայում մոտավորապես նույն խնդիրն է: Հաջողությունն ունի իր բարդ աշխատանքային բանաձեւը, իսկ տապալման ուղին շատ պարզ ու մատչելի է:
Հայացքիշխանությանտեսանկյունից
Իշխանությանն այս պատկերը լավ տեսանելի է: Իշխանությունը բոլորից լավ գիտի, որ իրեն դավաճան, ապազգային կամ անգրագետ անվանողները , բարձր ու ավելի բարձր ճչացողները չեն առաջարկում որեւէ այլընտրանքային ծրագիր, որեւէ ոլորտում որեւէ կոնկրետ խնդիր լուծելու մեխանիզմ: Չեն հնչում փաստարկված վերլուծություններ ու փաստարկված լուծումներ: Խոսքն առանձին անհատների մասին չէ, այլ քաղաքական ուժերի:
Կարեւոր հարցերի շուրջ հայաստանյան հասարակությանն իրենց տեսակետը, մասնագիտական կարծիքն ու առաջարկվող լուծումները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են անհատներ, փորձագետներ, բայց ոչ քաղաքական ուժեր: Ավելին` հրապարակային տեսակետներ ունեցողներն այլեւս ամեն կերպ ընդգծում են իրենց` ապաքաղաքական լինելը: Այն դեպքում, երբ ոչ իշխանական ուժերի դերը պետք է լիներ հենց դա` հասարակությանը ներկայացնել գործող իշխանության տեսակետներից տարբերվող լուծումներ, համոզել հանրությանը, որ այդ լուծումներն իրենց խնդիրների համար ավելի արդյունավետ են, ընտրություններում ստանալ քվե եւ, հաղթելու պարագայում, իրականացնել այդ ծրագրերը: Հայաստանում, ցավոք, 25-ամյա քաղաքական միտքը հանգրվանեց պսեւդոկոալիցիա մտնել-չմտնելու պատմական երկընտրանքին: Ի դեպ, կոալիցիայի մեջ վատ բան չկա, եւ խնդիրը կոալիցիան չէ: Ողբերգությունն այն է, որ Հայաստանում փոփոխությունները կատարվում են ոչ թե մի մոտեցումը մյուսով, մի ծրագիրը մյուսով, մի հայեցակարգը մյուսով փոխելու, շտկելու, հարստացնելու համատեքստում, այլ` խիստ անձնավորված` X-ը, Y-ով, հետո` Z-ով փոխելու համար: Իշխանությունը տեսնում է, որ չկա մի ուժ, ով գոնե մեկ նախարարության ոլորտով ներկայացրել է եւ հիմնավորել հասարակությանը որեւէ այլընտրանքային ծրագիրը: Խոսքը լավ կամ վատի մասին չէ: Խոսքը` հիմնավորված տարբերության մասին է: Այդ պարագայում հասարակությանը միեւնույն է դառնում, թե ում ումով կփոխարինեն: Դա այլեւս նեղ շրջանակային շահի համատեքստում է:
Կուսակցությունները պետք է կարողանան սոցիալական հենարան, սոցիալական բազա ստեղծել իրենց համար: Քաղաքական ուժը պետք է կարողանա պատասխանել կարեւոր հարցերի` ո՛ր խավերի շահերն է ինքը ներկայացնում, ո՛ր ոլորտներն են իր համար գերակա, ո՛ր ուղղությամբ ինքն ունի կարեւոր եւ պետության համար շահավետ փոփոխությունների առաջարկներ` գրագետ, իրատեսական, լուրջ առաջարկներ: Ո՛րն է իր սոցիալական հենարանը` պարզապես դժգոհ մարդկանցից անկախ: Սոցիալական խավերին պետք է կարողանալ ցույց տալ իրենց հուզող խնդիրների լուծման ձեւերը: Երբ որեւէ քաղաքական ուժ կստանա սոցիալական բազա, նրա հաղթարշավը կդառնա անկասելի:
Խնդրին ավելի լայն նայելու դեպքում իրավիճակը է՛լ ավելի տխուր է դառնում. Հայաստանում գործնականում չկա որեւէ քաղաքական կուսակցություն, որն այսօր հավակնում է իշխանության: Իրականում չկա այն ուժը, որն ուզում է գալ իշխանության: Ես նույնիսկ չեմ ասում` կարող է գալ կամ կրել այդ բեռը: Ոչ`ավելի պարզ ու ավելի տխուր ձեւակերպմամբ` չի ուզում: Իսկ սա հակաբնական է: Սա նոնսենս է: Սա նշանակում է, որ հասարակությունը չի զարգանում, կորցնում է իր կենսունակությունը: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ իշխանությունը մի օր որոշում է հանձնել իշխանությունը, ապա չկա այդ առանցքային օբյեկտը` ում պետք է այն հանձնի: Չկա այն ձեւավորված, ինքնուրույն քաղաքական միավորը, որին կարելի է հանձնել իշխանությունը եւ երկիրը շարունակի բնականոն կյանքը: Մի կողմ թողնենք իշխանության մեղավորության մեծ աստիճանն այս վիճակի մեջ. մեղավորներին դեռ կանդրադառնանք: Եւ այնուամենայնիվ, քաղաքական միտքն իջել է մարգինալացման աստիճանի:
Այս պայմաններում, որքան էլ պարադոքսալ հնչի, երկրի միակ կուսակցությունը դառնում է իշխանությունը: Ես նկատի չունեմ միակուսակցական իշխանության գաղափարը (ՀՀԿ-ն ոչնչով լավը չէ, եւ ՀՀԿ-ն չէ իշխանությունը): Խոսքն այն մասին է, որ քաղաքական մտքի տոտալ բացակայության պայմաններում իշխանությունն է դառնում միակ` տեսակետ գեներացնողը: Լավ, թե վատ` անգամ էական չէ: Անայլընտրանք` պարզապես: Այս պայմաններում իշխանությունը կդառնա այնպիսին, ինչպիսին հենց իրեն է հարմար: Նա չի ունենա որեւէ զսպող, հակակշռող մեխանիզմ եւ չի ունենա որեւէ հանրային պատասխանատվություն: Սա ենթադրում է այլ բարքեր եւ պետության համար այլ զարգացումներ: Այստեղ իսկապես խորքային վտանգներ կան: Եւ դրանք հեռավոր ապագայի խնդիրներ չեն, այլ կարող են կյանքի կոչվել շատ արագ:
Պատմականհարցը` ովէմեղավոր
Հայաստանի ներքաղաքական կյանքում կա պարտադիր ավանդույթ. ըստ տվյալ պատմական փուլի միշտ փնտրում եւ ձևակերպում ենք մեկ մեղավոր եւ փնտրում մեկ փրկչի:
Իրականությունը ցույց է տալիս, որ երբեք չի լինում մեկ մեղավոր: Ձախողումների եւ ընդհանուր իրավիճակի համար մեղավոր են շատերը, ամեն մեկն` իր չափով: Եւ երբեմն պետք է հիշել, թե քանի քանի հարյուրներ եւ հազարներ են պատասխանատու այսօրվա վիճակի համար: Եվ բոլոր խնդիրներում միայն մեկ մարդու տեսնելը ճիշտ չէ: Իհարկե, այդպես հեշտ է, բայց այդ դեպքում մենք անընդհատ նույն պատմական ցիկլում կլինենք: Իհարկե կա մեղավորության աստիճան, եւ կան իշխանական որոշումներ ու գործունեության տեսակներ, որոնց դեպքում մեղավորության աստիճանը կտրուկ մեծանում է: Այդ թվում` քաղաքական դաշտի անապատացման հարցում:
Բայց մեր երկրի փորձը, այլ երկրների պատմության փորձը հուշում է, որ չի լինում միայն մեկ մեղավոր, մանավանդ, որ բազմաթիվ դեպքերում միաձայն լռում ենք, միաձայն համակերպվում, միաձայն փոխվում, միաձայն մատնում, միաձայն աչք փակում: Քաղաքական վերնախավի, քաղաքական շրջանակների, հանրային գործիչների, մտավորականության (չնչին բացառություններով) մշտական միաձայնությունն է հենց բերել մեղավորության բազմաձայնության: Հանուն մասնավոր եւ րոպեական շահի` կարեւոր գաղափարական եւ ռազմավարական հարցերում մշտական կոմպրոմիսի եւ զիջումների գնալն է նաեւ (ինչը սիստեմատիկ բնույթ է կրում) աստիճանաբար բերել այսօրվա իրականությանը:
Չի լինում մեկ մեղավոր, չի լինում մեկ փրկիչ
Պետության առողջ զարգացման, արտաքին եւ ներքին մարտահրավերների հանդեպ կենսական դիմադրողականություն ապահովելու համար երկրում պետք է լինի քաղաքական միտք: Քաղաքական միտքն է բոլոր բարեփոխումների, պետությունների հաջողության, տնտեսական զարգացումների եւ հաղթանակների հիմքում: Անցումը կառավարման խորհդարանական ձեւին ուղղակի պարտադրում է կենսունակ քաղաքական ուժերի, կուսակցությունների առկայություն եւ, որպես հետեւանք, քաղաքական մտքի ակտիվություն եւ քաղաքական տարակարծություն:
Քաղաքական միտքը պետք է մտնի բոլոր ոլորտներ, եւ տեսակետների ու բանավեճերի արդյունքում պետք է ձեւավորվի ազատ մտածող ու զարգացող հասարակություն, որը կարող է այս բարդ տարածաշրջանում ունենալ կենսունակ պետություն: Սա` տեսության մեջ:
Միաձայն լռություն
Իրական կյանքում Հայաստանի բոլոր կուսակցությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Խոսքը ոչ թե պաշտոն ստանալու եւ հանձնելու արարողակարգերի, այլ քաղաքական միտք ձեւակերպելու, քաղաքական կյանք վարելու` պետության ապագայի տեսլականը ձեւակերպելու, ոլորտային խնդիրների շուրջ այլընտրանքային մոտեցումներ ունենալու հարցերի մասին է:
Չկա ներկուսակցական կյանք, եւ չկա օրվա ռեժիմով հասարակությանը հաշվետվություն տալու ինստիտուտը: Առանց սրա մնացածը հեքիաթ է: Եթե այսօր դեռ կուսակցությունները կարող են դիտարկվել որպես պաշտոն ստանալու խողովակ, ապա կարճ ժամանակ անց դա էլ կվերանա:
Հայաստանում քաղաքական կյանքը անապատացվել է: Հետեւաբար` անապատացվել է քաղաքական միտքը, խախտվել է դինամիկ զարգացող` միասնական հասարակության եւ պետության համակարգը: Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում միայն կուսակցություններում է քաղաքական կյանք ու միտք նախատեսվում, իսկ դրա բացակայությունն ուղղակի ողջ պետությունն է դարձնելու անմիտ ու անհեռանկար:
Ասեմ նաեւ, որ իմ ասածը չի նշանակում, որ գործող կուսակցությունները վատն են, իսկ նոր ստեղծվածները կամ ստեղծվողները` լավը: Ամենեւին ոչ: Ավելին, մեծ է հավանականությունը, որ նոր ստեղծվողները միանգամից հայտվեն խորը ճգնաժամի մեջ: Եթե նորերը պետք է գործեն հների պես, ապա ինչո՞ւ չպետք է նույն որակական ճակատագրին արժանանան: Եթե այդպես է, ապա ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չստեղծվեն:
Տարիներ ի վեր Հայաստանում գործում է նույն բանաձեւը. ընդդիմադիր ուժերը ամեն օր մարդկանց բացատրում են թե ինչքան վատ է իրենց կյանքը, եւ ինչ անտանելի պայմաններում է ապրում ժողովուրդը: Իշխանական ուժերը նույն համառությամբ պատասխանում են. անում ենք հնարավորը, մյուսների իշխանության գալու դեպքում կլինի ավելի վատ:
Քաղաքական ուժերի ռեֆորմացիան պետք է սկսվի այս չարաբաստիկ բանաձեւի մերժմամբ: Պետք չէ ժողովրդին բացատրել, թե ինչ վատ է ինքն ապրում: Մարդիկ դա շատ ավելի լավ գիտեն, քան բացատրողները: Պաշտոնական տվյալներով երեսուն տոկոս աղքատություն ունեցող ժողովուրդը` ուսուցիչը , բանվորը, բժիշկը, ոստիկանը, ուսանողը, շատ լավ գիտե, թե ինքն ինչպես է ապրում: Քաղաքական ուժերը, կենսունակ լինելու համար, պետք է կարողանան հասարակությանը եւ առանձին խավերին կյանքը լավացնելու ծրագրեր ու լուծումներ առաջարկել:
Ժամանակի ընթացքում նրանք այդպես կդառնան հետաքրքիր, իսկ ավելի ուշ` ձեռք կբերեն վստահություն:
Այն ուժը, որ կգնա այս ճանապարհով, իր ներսում կտրուկ բարեփոխումների, հասարակության հետ աշխատելու ու նաեւ պետության եւ իր անելիքի նոր ընկալման ճանապարհով կհասնի հաջողության: Եւ կարիք չի լինի ո՛չ կեղծիքների, ո՛չ հովանավորչության: Սա վերաբերում է բոլոր ուժերին` ընդդիմադիր եւ իշխանամետ, արմատական եւ լիբերալ, ավանդական եւ նոր ստեղծված կամ ստեղծվելիք: Մեծ հաշվով, բոլորի մեկնարկային պայմանները գրեթե հավասար են: Հավասար վատը:
Իշխանության կուսակցությունը որեւէ կերպ ավելի շահեկան վիճակում չէ. այն գտնվում է խորը լճացման մեջ, եւ ինչպես ցուց տվեց հենց նույն հանրաքվեն, նույնիսկ իշխանական լծակներով ակնհայտորեն դժվար է լուծում իր խնդիրները: Պարզ է, որ մի պահից արդեն չի կարողանալու լուծել:
Այս առումով` Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերն ունեն բարեփոխումների կարիք:
Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ այն ուժերը (ՀՀԿ-ն ներառյալ), ովքեր արագ կգիտակցեն սա ու կգնան գրագետ բարեփոխումների, կհասնեն հաջողության: Ժամանակ դրա համար կա` անհրաժեշտ է խնդրի գիտակցում եւ այդ խնդիրը լուծելու մտավոր կարողություն: Այս առումով լուրջ մարդիկ կան ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցություններում: Մնացածը ցույց կտա կյանքը:
Հնարավոր նոր ստեղծվելիք կուսակցությունների պարագայում մոտավորապես նույն խնդիրն է: Հաջողությունն ունի իր բարդ աշխատանքային բանաձեւը, իսկ տապալման ուղին շատ պարզ ու մատչելի է:
Հայացք իշխանության տեսանկյունից
Իշխանությանն այս պատկերը լավ տեսանելի է: Իշխանությունը բոլորից լավ գիտի, որ իրեն դավաճան, ապազգային կամ անգրագետ անվանողները , բարձր ու ավելի բարձր ճչացողները չեն առաջարկում որեւէ այլընտրանքային ծրագիր, որեւէ ոլորտում որեւէ կոնկրետ խնդիր լուծելու մեխանիզմ: Չեն հնչում փաստարկված վերլուծություններ ու փաստարկված լուծումներ: Խոսքն առանձին անհատների մասին չէ, այլ քաղաքական ուժերի:
Կարեւոր հարցերի շուրջ հայաստանյան հասարակությանն իրենց տեսակետը, մասնագիտական կարծիքն ու առաջարկվող լուծումները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են անհատներ, փորձագետներ, բայց ոչ քաղաքական ուժեր: Ավելին` հրապարակային տեսակետներ ունեցողներն այլեւս ամեն կերպ ընդգծում են իրենց` ապաքաղաքական լինելը: Այն դեպքում, երբ ոչ իշխանական ուժերի դերը պետք է լիներ հենց դա` հասարակությանը ներկայացնել գործող իշխանության տեսակետներից տարբերվող լուծումներ, համոզել հանրությանը, որ այդ լուծումներն իրենց խնդիրների համար ավելի արդյունավետ են, ընտրություններում ստանալ քվե եւ, հաղթելու պարագայում, իրականացնել այդ ծրագրերը: Հայաստանում, ցավոք, 25-ամյա քաղաքական միտքը հանգրվանեց պսեւդոկոալիցիա մտնել-չմտնելու պատմական երկընտրանքին: Ի դեպ, կոալիցիայի մեջ վատ բան չկա, եւ խնդիրը կոալիցիան չէ: Ողբերգությունն այն է, որ Հայաստանում փոփոխությունները կատարվում են ոչ թե մի մոտեցումը մյուսով, մի ծրագիրը մյուսով, մի հայեցակարգը մյուսով փոխելու, շտկելու, հարստացնելու համատեքստում, այլ` խիստ անձնավորված` X-ը, Y-ով, հետո` Z-ով փոխելու համար: Իշխանությունը տեսնում է, որ չկա մի ուժ, ով գոնե մեկ նախարարության ոլորտով ներկայացրել է եւ հիմնավորել հասարակությանը որեւէ այլընտրանքային ծրագիրը: Խոսքը լավ կամ վատի մասին չէ: Խոսքը` հիմնավորված տարբերության մասին է: Այդ պարագայում հասարակությանը միեւնույն է դառնում, թե ում ումով կփոխարինեն: Դա այլեւս նեղ շրջանակային շահի համատեքստում է:
Կուսակցությունները պետք է կարողանան սոցիալական հենարան, սոցիալական բազա ստեղծել իրենց համար: Քաղաքական ուժը պետք է կարողանա պատասխանել կարեւոր հարցերի` ո՛ր խավերի շահերն է ինքը ներկայացնում, ո՛ր ոլորտներն են իր համար գերակա, ո՛ր ուղղությամբ ինքն ունի կարեւոր եւ պետության համար շահավետ փոփոխությունների առաջարկներ` գրագետ, իրատեսական, լուրջ առաջարկներ: Ո՛րն է իր սոցիալական հենարանը` պարզապես դժգոհ մարդկանցից անկախ: Սոցիալական խավերին պետք է կարողանալ ցույց տալ իրենց հուզող խնդիրների լուծման ձեւերը: Երբ որեւէ քաղաքական ուժ կստանա սոցիալական բազա, նրա հաղթարշավը կդառնա անկասելի:
Խնդրին ավելի լայն նայելու դեպքում իրավիճակը է՛լ ավելի տխուր է դառնում. Հայաստանում գործնականում չկա որեւէ քաղաքական կուսակցություն, որն այսօր հավակնում է իշխանության: Իրականում չկա այն ուժը, որն ուզում է գալ իշխանության: Ես նույնիսկ չեմ ասում` կարող է գալ կամ կրել այդ բեռը: Ոչ`ավելի պարզ ու ավելի տխուր ձեւակերպմամբ` չի ուզում: Իսկ սա հակաբնական է: Սա նոնսենս է: Սա նշանակում է, որ հասարակությունը չի զարգանում, կորցնում է իր կենսունակությունը: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ իշխանությունը մի օր որոշում է հանձնել իշխանությունը, ապա չկա այդ առանցքային օբյեկտը` ում պետք է այն հանձնի: Չկա այն ձեւավորված, ինքնուրույն քաղաքական միավորը, որին կարելի է հանձնել իշխանությունը եւ երկիրը շարունակի բնականոն կյանքը: Մի կողմ թողնենք իշխանության մեղավորության մեծ աստիճանն այս վիճակի մեջ. մեղավորներին դեռ կանդրադառնանք: Եւ այնուամենայնիվ, քաղաքական միտքն իջել է մարգինալացման աստիճանի:
Այս պայմաններում, որքան էլ պարադոքսալ հնչի, երկրի միակ կուսակցությունը դառնում է իշխանությունը: Ես նկատի չունեմ միակուսակցական իշխանության գաղափարը (ՀՀԿ-ն ոչնչով լավը չէ, եւ ՀՀԿ-ն չէ իշխանությունը): Խոսքն այն մասին է, որ քաղաքական մտքի տոտալ բացակայության պայմաններում իշխանությունն է դառնում միակ` տեսակետ գեներացնողը: Լավ, թե վատ` անգամ էական չէ: Անայլընտրանք` պարզապես: Այս պայմաններում իշխանությունը կդառնա այնպիսին, ինչպիսին հենց իրեն է հարմար: Նա չի ունենա որեւէ զսպող, հակակշռող մեխանիզմ եւ չի ունենա որեւէ հանրային պատասխանատվություն: Սա ենթադրում է այլ բարքեր եւ պետության համար այլ զարգացումներ: Այստեղ իսկապես խորքային վտանգներ կան: Եւ դրանք հեռավոր ապագայի խնդիրներ չեն, այլ կարող են կյանքի կոչվել շատ արագ:
Պատմական հարցը` ով է մեղավոր
Հայաստանի ներքաղաքական կյանքում կա պարտադիր ավանդույթ. ըստ տվյալ պատմական փուլի միշտ փնտրում եւ ձևակերպում ենք մեկ մեղավոր եւ փնտրում մեկ փրկչի:
Իրականությունը ցույց է տալիս, որ երբեք չի լինում մեկ մեղավոր: Ձախողումների եւ ընդհանուր իրավիճակի համար մեղավոր են շատերը, ամեն մեկն` իր չափով: Եւ երբեմն պետք է հիշել, թե քանի քանի հարյուրներ եւ հազարներ են պատասխանատու այսօրվա վիճակի համար: Եվ բոլոր խնդիրներում միայն մեկ մարդու տեսնելը ճիշտ չէ: Իհարկե, այդպես հեշտ է, բայց այդ դեպքում մենք անընդհատ նույն պատմական ցիկլում կլինենք: Իհարկե կա մեղավորության աստիճան, եւ կան իշխանական որոշումներ ու գործունեության տեսակներ, որոնց դեպքում մեղավորության աստիճանը կտրուկ մեծանում է: Այդ թվում` քաղաքական դաշտի անապատացման հարցում:
Բայց մեր երկրի փորձը, այլ երկրների պատմության փորձը հուշում է, որ չի լինում միայն մեկ մեղավոր, մանավանդ, որ բազմաթիվ դեպքերում միաձայն լռում ենք, միաձայն համակերպվում, միաձայն փոխվում, միաձայն մատնում, միաձայն աչք փակում: Քաղաքական վերնախավի, քաղաքական շրջանակների, հանրային գործիչների, մտավորականության (չնչին բացառություններով) մշտական միաձայնությունն է հենց բերել մեղավորության բազմաձայնության: Հանուն մասնավոր եւ րոպեական շահի` կարեւոր գաղափարական եւ ռազմավարական հարցերում մշտական կոմպրոմիսի եւ զիջումների գնալն է նաեւ (ինչը սիստեմատիկ բնույթ է կրում) աստիճանաբար բերել այսօրվա իրականությանը:
Իսկ փրկչի ինստիտուտը հայաստանյան իրականությունից ընդհանրապես պետք է բացառել եւ միշտ հիշել` զարգացումը եւ հաջողությունը ծանր թիմային աշխատանք են: Հայաստանում չի եղել եւ չի լինելու փրկիչ:
(Շարունակելի)
Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/58278.html