Աշխարհ

02.02.2016 14:15


Եգիպտոսը մեծացրել է ՌԴ–ին միրգ–բանջարեղենի մատակարարման ծավալները

Եգիպտոսը մեծացրել է ՌԴ–ին միրգ–բանջարեղենի մատակարարման ծավալները

Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարար Թարիք Քաբիլը հայտարարել է, որ Եգիպտոսը սկսել է ավելի շատ պտուղ–բանջարեղեն մատակարարել ռուսական շուկային Մոսկվայի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանումից հետո։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Նախորդ ամիս մենք ՌԴ–ին պտուղ–բանջարեղենի մատակարարումների ծավալի մեծացում ենք արձանագրել։ Սակայն արտադրանքի որոշ տեսակների սահմանափակումներ կան ռուսական կողմից, և այսօրվա բանակցությունների ընթացքում մենք կխոսենք այդ խոչընդոտների չեզոքացման մասին»,–ասել է Քաբիլը Կահիրեում մեկնարկած ռուս–եգիպտական երկրորդ բիզնես ֆորումի ժամանակ։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ՌԴ կառավարությունը չի մեղմացնի հակաթուրքական պատժամիջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը