ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Գագիկ Մինասյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արծվիկ Մինասյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 31-ի որոշման մեջ լրացում կատարելու և ՄԻՊ պաշտոնում ընտրվելու համար Ազգային ժողովի թեկնածու առաջադրելու մասին Ազգային ժողովի որոշման մասին նախագիծն ընդունելու մասին հարցը:
Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ եղել են գրավոր և բանավոր առաջարկներ, և ցանկություն հայտնեց, որ քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը ներկայացնի, թե ինչ տեքստ է դրվել քվեարկության, որպեսզի խմբակցությունները կողմնորոշվեն և իմանան, թե որ առաջարկներն են ընդունվել, որը` ոչ: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգի վերաբերյալ ասաց. «Ազգային ժոողովի Պետաիրավական հանձնաժողովի նիստում հարցը քննարկվելու ժամանակ ՕԵԿ-ը կողմ չի քվեարկել. նկատի ունենալով այն, որ ՕԵԿ-ի առաջարկների մի մասն է ընդունվել, ապա ՕԵԿ-ը կքվեարկի ձեռնպահ»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ գրավոր առաջարկ ներկայացրել է միայն Թևան Պողոսյանը, բայց հաշվի են առնվել բոլոր մոտեցումները, որոնք հնչել են խորհրդարանում:
«Նախագիծն անփոփոխ է, երեկ սկզբունքային առաջարկներ են եղել, որոնցից մեկը վերաբերում է օրերի փոփոխությանը, սակայն այդտեղ մենք խնդիր չենք տեսնում, իսկ երկու թեկնածու ներկայացնելն արդեն նպատակահարմար չէ, որովհետև հանձնաժողովը արդեն քննարկում կազմակերպում է, իսկ լիագումար նիստերի ընթացքում պատգամավորները «կողմ» կամ «դեմ» իրենց մոտեցումներն արտահայտելու միջոցով կարող են իրենց դիրքորոշումը հայտել»,-հայտնեց Սահակյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համամիտ չէր Հովհաննես Սահակյանի հետ: Նրա խոսքով` երեկ ամբողջ օրը քննարկվել է առաջարկված նախագիծը, իսկ այսօր ասել, որ առաջարկներ չեն եղել, արդար չէ: Բիշարյանը հորդորեց, որ օրվա վերջում բոլոր խմբակցությունները կրկին ներկայացնեն իրենց առաջարկները և նոր հարցը դնեն քվեարկության: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վարման կարգով ասաց, որ եթե այդ նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, ապա խորհրդարանը ժողովորդավար սկզբունքով չի գործում:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով հանձնաժողովում մի թեկնածուի քվեարկությունն ուղղակիորեն հնարավորություն է տալիս հաշվի չառնել ԱԺ-ի քվեարկությունը, և, դե-ֆակտո, հանձնաժողովի կողմից է ընտրվելու ՄԻՊ, իսկ Ազգային ժողովի լիագումար նիստն ընդամենն այդ խնդիրը հաստատելն է: Նրա խոսքով` նշված նախագիծը թուլացնում է ՄԻՊ ինստիտուտի ընտրության մեխանիզմը: Պատգամավորն առաջարկեց երկու, երեք թեկնածուի հնարավորություն տալ ԱԺ-ում քվեարկությանը մասնակցելու և քննարկելու, որովհետև ԱԺ-ի խնդիրը պարզապես ՄԻՊ ունենալը չէ: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկելու է իր կողմից ներկայացված թեկնածուի օգտին և ոչինչ չի փոխվելու.
«Ես կոչ եմ անում իմ ընդդմիադիր գործընկերներին, Պետաիրավական հանձնաժողովին մոբիլիզացնել, ներկայացված խմբակցություններից լրացուցիչ անդամներ ներկայացնել և հանձանաժողովում փորձել ապահովել կոնսոլիդացիա և այդ առաջարկված թեկնածուն ներկայացնել ԱԺ-ին»,-ասաց Ուրիխանյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ կոչ արեց նախագիծը դնել քվեարկության և անցնել աշխատանքի, որովհետև սա նախագծի առաջին ընթերցումն է և դեռ ժամանակ կա: Վարման կագրով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՄԻՊ-ն ընտրվում է խորհրդարանի 3/5 ձայներով:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգի վերաբերյալ ասաց. «Ազգային ժոողովի Պետաիրավական հանձնաժողովի նիստում հարցը քննարկվելու ժամանակ ՕԵԿ-ը կողմ չի քվեարկել. նկատի ունենալով այն, որ ՕԵԿ-ի առաջարկների մի մասն է ընդունվել, ապա ՕԵԿ-ը կքվեարկի ձեռնպահ»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ գրավոր առաջարկ ներկայացրել է միայն Թևան Պողոսյանը, բայց հաշվի են առնվել բոլոր մոտեցումները, որոնք հնչել են խորհրդարանում:
Բիշարյանը հորդորեց, որ օրվա վերջում բոլոր խմբակցությունները կրկին ներկայացնեն իրենց առաջարկները և նոր հարցը դնեն քվեարկության:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վարման կարգով ասաց, որ եթե այդ նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, ապա խորհրդարանը ժողովորդավար սկզբունքով չի գործում:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով հանձնաժողովում մի թեկնածուի քվեարկությունն ուղղակիորեն հնարավորություն է տալիս հաշվի չառնել ԱԺ-ի քվեարկությունը, և, դե-ֆակտո, հանձնաժողովի կողմից է ընտրվելու ՄԻՊ, իսկ Ազգային ժողովի լիագումար նիստն ընդամենն այդ խնդիրը հաստատելն է: Նրա խոսքով` նշված նախագիծը թուլացնում է ՄԻՊ ինստիտուտի ընտրության մեխանիզմը: Պատգամավորն առաջարկեց երկու, երեք թեկնածուի հնարավորություն տալ ԱԺ-ում քվեարկությանը մասնակցելու և քննարկելու, որովհետև ԱԺ-ի խնդիրը պարզապես ՄԻՊ ունենալը չէ:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկելու է իր կողմից ներկայացված թեկնածուի օգտին և ոչինչ չի փոխվելու.
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ կոչ արեց նախագիծը դնել քվեարկության և անցնել աշխատանքի, որովհետև սա նախագծի առաջին ընթերցումն է և դեռ ժամանակ կա:
Վարման կագրով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՄԻՊ-ն ընտրվում է խորհրդարանի 3/5 ձայներով:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Աղբյուրը՝ «Zham.am»