Աշխարհ

02.02.2016 13:10


Թուրքիան կարող է 1,1 մլրդ դոլարի վնաս հասցնել ՌԴ տնտեսությանը

Թուրքիան կարող է 1,1 մլրդ դոլարի վնաս հասցնել ՌԴ տնտեսությանը
Ռուսական ցորենի ներմուծումից հրաժարվելու պարագայում Թուրքիան կարող է 1,1 մլրդ դոլարի վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ֆարուք Չելիքը:
«Հունվարի 1-ից Թուրքիայից մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել է: Ռուսաստանը մեզանից տարեկան մոտ 750 մլն դոլարի միրգ և բանջարեղեն է գնում: Իսկ մենք Ռուսաստանից միայն ցորեն գնելով ծախսում ենք 1,1 մլրդ դոլար: Եթե մենք դադարեցնենք ցորենի ներմուծումը Ռուսաստանից, ապա ավելի մեծ վնաս կհասցնենք: Սակայն մենք դա չենք անում: Մենք համբերատար ենք», - հայտարարել է Չելիքը` ընդգծելով, որ տեղի ունեցածի համար չպետք է վճարեն գյուղացիները:
Նշվում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության արդյունքում Ռուսաստանի պատժամիջոցների կիրառման հետևանքով Թուրքիայից ներմուծումը տարեկան կտրվածքով կրճատվել է 40%-ով, իսկ 2016թ. հունվարի դրությամբ` 14%-ով:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը