Նոյեմբերի 26-ին, Արագածոտնի մարզային ոստկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 19 ԼՍ 402 և «ԳԱԶել» մակնիշի 0832 Լ պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. ծնված Համլետ Հարությունյանը եւ 1 ուղևոր եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. Ժիրայր Կուբարյանը և 10 ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Երևան, Գյումրի եւ Թալին քաղաքների հիվանդանոցներ:
Ըստ բժիշկների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Ճանապարհատրանսպորտային պատահար