Բրիտանիայի ԱԳՆ. «ՌԴ–ն և Իրանն անօգուտ են միջսիրիական կարգավորման հարցում»
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի և Իրանի գործողությունների օգտակարությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմի կասեցման գործընթացում։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։
«Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը հատկապես օգտակար է խաղաղ կարգավորման գործընթացում։ Ռուսներն ու իրանցիները սերտ համագործակցության մեջ են սիրիական ռեժիմի հետ։ Իրանցիներն էլ, ինչպես ռուսները, անզիջում են Սիրիայի ամբողջականության պահպանման հարցում»,–ասել է Համմոնդը։
Բրիտանացի նախարարը նաև հավելել է, որ չի հասկանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները՝ անվանելով նրան «չափազանց ծածկամիտ»։

7or.am