Լրահոս

02.02.2016 11:09


Հակառակորդը հաստոցավոր ավտոմատ նռնականետեր է կիրառել

Հակառակորդը հաստոցավոր ավտոմատ նռնականետեր է կիրառել

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային (AK ինքնաձիգերից, ДШК գնդացիրներից, СВД և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17) հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը