Վ. Շիրխանյանի պաշտպանները միջնորդել են նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել
2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդել են տեղափոխել նրան մասնագիտացված բուժհաստատություն եւ փոխել խափանման միջոցը:
«Մենք ուզում ենք ինքը տեղափոխվի այն բուժհաստատություն, որտեղ նախքան այս բուժում է ստացել: Ինքն առողջական խնդիրներ ունի, մի ոտքի երակը հեռացվել էր, մյուս ոտքի երակում թրոմբ ունի, վիճակի սրացում կարող է լինել ամեն պահ, իսկ բուժումն իրականացնելու համար համապատասխան սարքավորումներ են անհրաժեշտ»,- «NEWS.am»-ին ասաց նրա պաշտպաններից Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխման միջնորդության վերաբերյալ վաղը, հավանաբար, որոշում կլինի:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։