Բրիտանիայում թույլատրել են մարդու սաղմերի գենոմի «խմբագրման» փորձերը
Մեծ Բրիտանիայի ծնելիության վերահսկման և սաղմնաբանության հարցերով կոմիտեն պաշտոնական թույլտվություն է տրամադրել Ֆրենսիս Կրիկի ինստիտուտին մարդու սաղմերի գենոմի «խմբագրման» փորձեր անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Rambler News Service»-ը` «Nature» ամսագրում տպագրված հոդվածին հղումով:
Քեթի Նիաքանի ղեկավարությամբ հետազոտական խումբը պատրաստվում է «CRISPR/Cas9» տեխնոլոգիայի օգնությամբ գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել 1-7 օրական սաղմի ԴՆԹ-ն:Գիտնականները պատրաստվում են պարզել` կազդի՞ մարդու սաղմերի գեների փոփոխությունը նրանց ապրելու ունակության վրա:
Ըստ աղբյուրի՝ հետազոտության նպատակն է կրճատել վիժումների թիվը և ավելի արդյունավետ դարձնել անպտղության բուժումը:
Բրիտանիայում թույլատրել են մարդու սաղմերի գենոմի «խմբագրման» փորձերը