Է. Վարդանյան. «Նոր Սահմանադրությունն ունի պահանջ, ինչը հակասում է ՄԻՊ-ի մասին այսօրվա օրենքին»
Խորհրդարանում ԱԺ 2012թ. վականի մայիսի 31-ի որոշման մեջ լրացումներ կատարելու և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցի քննարկման շրջանակներում, ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեց, թե ինչով է պայմանավորված Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունն առաջադրելու ոլորտային իրավասությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին տալը, մինչդեռ դա իրականում ավելի շատ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների տիրույթում պետք է լիներ: Զեկուցողը, պատգամավորի հարցին ի պատասխան, ասաց, որ ընթացակարգային հարցերը, կանոնակարգ օրենքի համաձայն, տրվում են Պետաիրավական հանձնաժողովին:
Էլինար Վարդանյանը Օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավասությունը պետաիրավական հանձնաժողովին տալու Հովհաննես Սահակյանի փաստարկները հիմնավոր չհամարեց:
«zham.am»-ն Էլինար Վարդանյանից հետաքրքրվել է՝ կա՞ն նման նախադեպեր, որ ոլորտային հարցերը քննարկվել են Պետաիրավական հանձնաժողովում, եթե այն պայմանավորված է նոր Սահմանադրությամբ, Էլինար Վարդանյանը պատասխանել է.
«Սա կապված է նոր Սահմանադրության հետ, որովհետև մինչ այդ սույնը կարգավորվում էր օրենքով, և օրենքը չէր դրել պահանջ՝ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրել մարդու իրավունքների պաշպանին: Հիմա նոր Սահմանադրությունն ունի նման պահանջ, ինչը հակասում է ՄԻՊ-ի մասին այսօրվա օրենքին և միջանկյալ ստեղծում, և մշտական հանձնաժողովների իրավասությունների մեջ են փոփոխություններ կատարում, որպեսզի կարողանան հարցին գոնե լուծում տան»։