Աշխարհ

01.02.2016 19:00


Պուտինը գլխավորել է ԶԼՄ-ում ամենահիշատակված անձերի թոփ տասնյակը

Պուտինը գլխավորել է ԶԼՄ-ում ամենահիշատակված անձերի թոփ տասնյակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է ԶԼՄ-ում ամենահիշատակված անձերի թոփ-տասնյակը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իր «Լուրերի համակարգային վերլուծության համակարգին»:

Ըստ աղբյուրի` 2016թ. հունվարին Պուտինի անունը տարբեր ռուսական լրատվամիջոցների ֆինանսատնտեսական և քաղաքական նյութերում հիշատակվել է 133 316 անգամ:

Աղյուսակի երկրորդ տեղում է հայտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ում անունը հիշատակվել է 37 020 անգամ: Երրորդ տեղում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ում անունը գրվել է 36 602 անգամ:

Բացի այդ, տասնյակում հայտնվել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի անունը հիշատակվել է 24 769 անգամ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` 22 566 անգամ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 17 307 անգամ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` 15 976 անգամ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` 14 986 անգամ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` 14 371 անգամ, ինչպես նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որի անունը հիշատակվել է 13 849 անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը