ԻՊ–ն Արևմուտքին ուղղված նոր սպառնալից տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետության» զինյալները համաշխարհային հանրությանը սպառնալիքներ հնչեցնող նոր տեսանյութ են հրապարակել։ Այս մասին գրում է «Gazeta»-ն՝ «The Guardian»-ին հղումով։
Տեսանյութում շեկ մազերով գրոհայինը ֆրանսերեն ասում է, որ Արևմուտքին ահաբեկչական գրոհներ են սպասվում, որոնք «կստիպեն մոռանալ սեպտեմբերի 11-ը և Փարիզը»:
Զինյալը հավելում է, որ «Իսլամական պետությունը» ծրագրում է նվաճել նաև Ալ-Անդալուսը (Պիրենեյան թերակղզու արաբական անվանումը)։ Նրա խոսքով՝ Իսպանիան և Պորտուգալիան բոլորից շատ կտուժեն, քանի որ մեղավոր են այդ տարածքներից մոտ 500 տարի առաջ մահմեդականներին վտարելու համար։
Տեսանյութի վերջում ահաբեկիչն իր պատանդին մեղադրում է լրտեսության մեջ և կրակում նրա գլխին։ Դրանից հետո ևս չորս գրոհային մեկական մարդ է սպանում։

7or.am