Աշխարհ

01.02.2016 13:50


Գերմանիան ներգաղթյալների վրա 50 մլրդ եվրո կծախսի

Գերմանիան ներգաղթյալների վրա 50 մլրդ եվրո կծախսի

«Deutsche Welle»–ի փոխանցմամբ՝ փախստականներին տեղավորելու, սպասարկելու և ինտեգրելու վրա Գերմանիայի իշխանությունները 2016-2017թթ. 50 մլրդ եվրո կծախսեն։

Քյոլնի գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) անցկացրած հետազոտության արդյունքներով՝ միայն ընթացիկ տարում նշված նպատակների համար Գերմանիան ստիպված կլինի 22 մլրդ եվրո ծախսել, եթե երկրում 1.5 մլն փախստական տեղավորվի։ Իսկ եթե ժամանող ներգաղթյալների թիվն ավելանա 2.2 մլն-ով, ծախսերը կհասնեն 27.6 մլրդ եվրոյի։

IW-ի փորձագետների համոզմամբ՝ այդ կանխատեսումների իրականացման դեպքում 2017-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին չի հաջողվի ձևավորել առանց դեֆիցիտի բյուջե։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջիկա 7 տարում Գերմանիան ներգաղթյալների վրա կարող է 385 մլրդ եվրո ծախսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը