Աշխարհ

01.02.2016 11:31


Համենեին պարգևատրել է ԱՄՆ նավաստիներին կալանավորած հրամանատարներին

Համենեին պարգևատրել է ԱՄՆ նավաստիներին կալանավորած հրամանատարներին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Հաղթանակի մեդալներով է պարգևատրել իրանցի ռազմածովային հրամանատարներին, ովքեր հունվարի 13-ին կանգնեցրել էին Իրանի տարածքային ջրերը խախտած ամերիկացի նավաստիներին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ իրանական ԶԼՄ–ին հղումով։

Աղբյուրը նշում է, որ Իրանում 1989-ից ի վեր շնորհվող այս մեդալով պարգևատրվում են պատերազմի հերոսները, ռազմական հրամանատարներն ու քաղաքական գործիչները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Համենեին հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո էլ Իրանը պետք է նախկինին պես զգուշանա իր ոխերիմ թշնամի ԱՄՆ-ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը