Ուկրաինացի զինվորները մեղադրել են աշխարհազորայիններին իրենց դիրքերը գնդակոծելու համար
Ուկրաինայի զինվորները մեղադրել են աշխարհազորայիններին Ավդեևկայում, Օպիտնոյում, Մարյենկայում, Մայորսկի շրջանում, Բուտովկակում, ինչպես նաև Պեսկի և Նովգորոդսկոյե շրջաններում իրենց դիրքերի ուղղությամբ կրակ բացելու 53 դեպքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի հակաահաբեկչական շտաբի մամուլի կենտրոնը:
«Կրասնոգորովկայում և Զայցևոյում գտնվող մեր դիրքերի ուղղությամբ օրվա ընթացքում կրակ է բացվել հրազենից և 82 ու 120մմ տրամաչափի ականանետներից»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ Մայորսկի շրջանում աշխարհազորայիններն օգտագործել են ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ, իսկ Նովգորոդսկոյե շրջանում՝ հետևակի մարտական մեքենաներ և տարբեր համակարգերի նռնականետներ:
Ուկրաինացի զինվորները մեղադրել են աշխարհազորայիններին իրենց դիրքերը գնդակոծելու համար