Աշխարհ

01.02.2016 10:25


Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար

Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Hill»–ին հղումով։

Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, միլիարդատերը 7 մլն դոլար է հատկացրել «Priorities USA Action»–ին, որն աջակցում է դեմոկրատ թեկնածուներին, ներկայումս՝ Հիլարի Քլինթոնին։ Կազմակերպությունը 2015–ին 41 մլն դոլար է հավաքել Քլինթոնի նախընտրական արշավի համար։

Խոշոր նվիրատվություններ են արել նաև երաժիշտ Հաիմ Սաբանն ու նրա կինը (5 մլն դոլար), և ֆինանսիստ Դոնալդ Սասսմանը (2,5 մլն դոլար)։

Աղբյուրը հիշեցնում է, որ Սորոսը նվիրատվություն էր արել նույն կազմակերպությանը նաև 2012–ին, երբ այն զբաղվում էր Բարաք Օբամայի նախընտրական արշավով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը