Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել 76–ի
Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել 76–ի։ Այս մասին հայտում է РИА «Новости»–ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։ Հաղորդվում է նաև 110 տուժածի մասին։ Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունների հեղինակները փորձել են այդկերպ տապալել Ժնևի բանակցությունները։
Հիշեցնենք՝ հունվարի 31–ին շիա–մահմեդականներով բնակեցված թաղամասում 3 պայթյուն էր որոտացել։ Հասարակական տրանսպորտի կանգառից քիչ հեռու ականապատված մեքենա էր պայթեցվել։ Իսկ մի քանի րոպե անց երկու ահաբեկիչ գործի էին դրել իրենց վրա ամրացված մահապարտների գոտիները։ Նրանցիցմեկն իրեն պայթեցրել էր երթուղային ավտոբուսում։
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել 76–ի
Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել 76–ի։ Այս մասին հայտում է РИА «Новости»–ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։ Հաղորդվում է նաև 110 տուժածի մասին։ Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունների հեղինակները փորձել են այդկերպ տապալել Ժնևի բանակցությունները։
Հիշեցնենք՝ հունվարի 31–ին շիա–մահմեդականներով բնակեցված թաղամասում 3 պայթյուն էր որոտացել։ Հասարակական տրանսպորտի կանգառից քիչ հեռու ականապատված մեքենա էր պայթեցվել։ Իսկ մի քանի րոպե անց երկու ահաբեկիչ գործի էին դրել իրենց վրա ամրացված մահապարտների գոտիները։ Նրանցից մեկն իրեն պայթեցրել էր երթուղային ավտոբուսում։

7or.am