Սիրիայի ընդդիմությունը ՌԴ–ին «լավ հարաբերություններ» է առաջարկել Ասադից հրաժարվելու դիմաց
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր Ժնև են ժամանել պաշտոնական Դամասկոսի հետ ուղիղ բանակցությունների համար, Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Բաշար Ասադին աջակցելուց։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Բանակցությունների բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Մոնզեր Մահուզը հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմության հետ լավ հարաբերություններ հաստատելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի այդ աջակցությունը։
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց նա պետք է կանգնի սիրիացի ժողովրդի կողքին։ Սիրիայի ընդդիմությունը համոզվել է այն բանում, որ Ռուսաստանը քաղաքական լուծում է ուզում Սիրիայում»,–ասել է Մահուզը։

7or.am