Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն անցել է 60–ից (լուսանկար, տեսանյութ)
Մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն անցել է60–ից։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հայտնել են Սիրիայի ՆԳՆ–ից։
Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կրկնակի ահաբեկչությանը զոհ են դարձել ավելի քան 20 աշխարհազորային, ովքեր սիրիական համակարտությունում մարտնչում էին կառավարական ուժերի կողմից։
Պայթյունները որոտացել էին Սիրիայի մայրաքաղաքի հարավային արվարձանում, որտեղ հիմնականում շիա–մահմեդականներ են բնակվում։ Նախ, հասարակական տրանսպորտի կանգառից քիչ հեռու ականապատված մեքենա էր պայթեցվել։ Իսկ մի քանի րոպե անց երկու ահաբեկիչ գործի էին դրել իրենց վրա ամրացված մահապարտների գոտիները։
Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն անցել է 60–ից (լուսանկար, տեսանյութ)
Մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվն անցել է 60–ից։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հայտնել են Սիրիայի ՆԳՆ–ից։

7or.am