Սիրիայի ընդդիմությունը 48 ժամ կտա իր նախապայմանները կատարելու համար (տեսանյութ)
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը 48 ժամ է տալու իր նախապայմանները կատարելու համար։ Եթե այդ նախապայմանները չկատարվեն, ապա կհրաժարվի բանակցություններին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ ընդդիմության բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած իր աղբյուրին հղումով։
Գործակալությունը նշում է, որ բանակցություններ սկսելու համար իրենց նախապայմանների կատարման հարցը Սիրիայի ընդդիմադիրներն առաջ են քաշել ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ խորհրդակցությունների ժամանակ։
«Պատվիրակությունը 48 ժամ կտա շրջափակումը հանելու, խաղաղ բնակիչների նկատմամբ հրաձգությունը դադարեցնելու համար։ Եթե դա չկատարվի այդ ժամանակահատվածում, նրանք կլքեն բանակցությունները»,–ասել է աղբյուրը։

7or.am