Լրահոս

30.01.2016 22:42

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Prado-ն. վերջինը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Prado-ն. վերջինը կողաշրջվել է

Հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արին Բերդի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 50-ամյա Արտեմ Բարխոյանի վարած Opel Astra մակնիշի 34 QT 726 համարանիշի և Toyota Prado մակնիշի 23 AA 333 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Prado-ն կողաշրջվել է, իսկ վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից դուրս է բերել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ավագ սերժանտ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներից 2-ին քաղաքացիներն են տեղափոխել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, 2-ին էլ շտապ օգնության մեքենան է տեղափոխել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։