Լրահոս

30.01.2016 22:18


Թուրքիան պնդում է, որ Ռուսաստանը կրկին խախտել է իր օդային տարածքը

Թուրքիան պնդում է, որ Ռուսաստանը կրկին խախտել է իր օդային տարածքը

Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել այն մասին, թե Ռուսաստանի Սու-34 ռազմական օդանավը կրկին խախտել է իր օդային տարածքը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։

Թուրքիան Ռուսաստանից պահանջել է վերջ դնել իր օդային տարածքը խախտելու դեպքերին, և ՌԴ դեսպանին կանչել է ԱԳՆ` վերոնշյալ միջադեպի կապակցությամբ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Թուրքիայի օդային տարածքը խախտելու նոր միջադեպը։ Այս մասին էլ նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի ուշ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է Թուրքիայի ԱԳՆ–ի այդ հայտարարությունը, այն անվանելով «անհիմն քարոզչություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը