Քաղաքական

30.01.2016 17:09

Կանցկացվի «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը»

Կանցկացվի «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը»

Հունվարի 30-ին տեղի ունեցավ Համշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական համատեղ մրցանակաբաշխության անցկացմանը նվիրված խորհրդակցություն:

ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են մրցանակաբաշխության բովանդակությանը, պայմաններին, ուղղություններին, անվանակարգերին վերաբերող հարցեր, կազմակերպչական խնդիրներ:

Որոշվեց «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին:

Քննարկվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։