Աշխարհ

30.01.2016 15:00


Թուրքիան ԵՄ–ից 5 մլրդ եվրո է ուզում փախստականների համար

Թուրքիան ԵՄ–ից 5 մլրդ եվրո է ուզում փախստականների համար

Թուրքական իշխանությունները դիմել են ԵՄ–ին՝ խնդրելով 5 մլրդ եվրո տրամադրել փախստականների հետ կապված իրադրության կարգավորման համար։ Այս մասին հայտնում է RNS–ը՝ «Die Welt»–ին հղումով։

«Անկարան 5 մլրդ եվրո է ուզում, սակայն մենք պատրաստ ենք միայն 3 մլրդ տալ»,– հայտնել է պարբերականի աղբյուրը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ երկրներին կոչ էր արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Թուրքիային փախստականների հետ կապված խնդիրների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը