Աշխարհ

30.01.2016 18:42


Ավստրալուհին 2 րոպեի ընթացքում հնգյակ է ունեցել

Ավստրալուհին 2 րոպեի ընթացքում հնգյակ է ունեցել

Ավստրալական Պերտ քաղաքում կինը 2 րոպեի ընթացքում հնգյակ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Daily Mail»–ին հղումով։

Քիմ Տուչչին 3 երեխա ուներ՝ 2 աղջիկ և 1 տղա։ Կինն ու նրա ամուսինը ցանկանում էին ևս մեկ տղա ունենալ։ Հղիանալուց հետո բժիշկները նրան հայտնել էին, որ զույգ է ունենալու։

«Ես այնքան ուրախ էի, որ երկվորյակ եմ ունենալու, սակայն չէի կարող մտածել, թե իրականում ինչ է տեղի ունենալու»,- պատմել է Տուչչին:

Այն մասին, որ ընտանիքը համալրվելու է ևս 5 երեխայով, հայտնի է դարձել ուլտրաձայնային հետազոտության ընթացքում։

«Միակ բանը, որը ես կարողացա անել, ծիծաղելն էր»,–ասել է Տուչչին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը