Լրահոս

30.01.2016 11:36


S&P-ն Ադրբեջանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

S&P-ն Ադրբեջանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

«Standard & Poor's» միջազգային վարկանշային գործակալությունը, նավթի գների անկման համապատկերին, ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշները BBB-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանը) իջեցրել է BB+–ի՝ «աղբային» մակարդակի։ Այս մասին հայտնում է «Գազետան»։

S&P-ից նշել են, որ Ադրբեջանի վարկանշավորման պատմության մեջ դա առաջին իջեցումն է։

«Նավթի գները շարունակում էին ընկնել վերջին մի քանի ամիսներին, և մենք այժմ սպասում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը մինչև 2018թ. վերջը բյուջեի դեֆիցիտ կարձանագրի։ Մեր կարծիքով արտաքին ռիսկերն ուժեղանում են, իսկ ԿԲ միջազգային պահուստները կրճատվել են 2/3-ով 2014-ի կեսերի պիկային մակարդակից հետո»,- մեկնաբանել են S&P–ի վերլուծաբանները։

Նշենք, որ օրերս Ադրբեջանի իշխանությունները դիմել էին ԱՄՀ–ին և Համաշխարհային բանկին 4 մլրդ դոլար խնդրելով տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար։

«Interfax»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այդպիսով առաջին երկիրը կդառնա, որն այդ կազմակերպություններից վարկեր կստանա նավթի գների անկումից տուժած երկրների համար նախատեսված օգնության արտակարգ փաթեթների շարքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը