ԻՊ ահաբեկիչները գրավել են «Ջեբհաթ ան–Նուսրայի» ճամբարը
Սիրիայի և Լիբանանի սահմանակից լեռնային Էրսալ շրջանում գտնվող «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման ռազմական ճամբարը գրավվել է։ Բախման ժամանակ 5 ահաբեկիչ է սպանվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ հղում կատարելով «Հըզբոլլահին» մոտ կանգնած իր աղբյուրներին։
Գրոհն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները։
«Էրսալում ահաբեկիչների միջև մարտերն արդեն 2–րդ օրն են ընթանում։ ԴԱԻՇ–ը գրավել է «Ջեբհաթ ան–Նուսրայի» ճամբարը, սպանել 5 զինյալի, իսկ 6–ին պատանդ վերցրել»,–պատմել է գործակալության զրուցակիցը։
ԻՊ–ին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ սպանվածների թվում է նաև խմբավորման առաջնորդներից Աբու Մարայան։
Սիրիայի և Լիբանանի սահմանին ահաբեկիչների միջև մարտերը շարունակվում են։

7or.am