Սիրիական ընդդիմությունը համաձայնել է մասնակցել Ժնևի բանակցություններին (տեսանյութ)
Սիրիական ընդդիմությունը համաձայնել է մասնակցել Սիրիայի հարցով Ժնևի բանակցություններին, որոնք նախօրեին մեկնարկել են ՄԱԿ–ի շտաբ–բնակարանում։ Այս մասին հայտնում է «rbc.ru»–ն՝ «Reuters»–ին հղումով։
Ապստամբների նեկայացուցիչների խոսքերով՝ իրենք համաձայնել են մասնակցել բանակցություններին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի զանգից և այն երաշխիքներից հետո, որ իրենց բոլոր պահանջներն իրագործվելու են։
Նշենք, որ հունվարի 28–ին բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի ղեկավար Ջորջ Սարբան հայտարարել էր, որ սիրիացի ապստամբները չեն ծրագրում մեկնել Ժնև, ինչն էլ փաստացի նշանակում է, որ բանակցություններ, որպես այդպիսիք, չեն կայանա։
Ժնևյան բանակցությունները, որոնք կարող են տևել կես տարի, առաջինն են լինելու սիրիական հնգամյա հակամարտության պատմության մեջ, որին, ՄԱԿ–ի տվյալներով, զոհ է դարձել ավելի քան 250 հազ մարդ։ Դրանց նպատակն է քաղաքացիական պատերազմի կասեցումն ու ճգնաժամի լուծումը, որը համակել է մերձավորարևելյան ողջ տարածաշրջանը։

7or.am