Աշխարհ

30.01.2016 09:15


Թուրքիան տագնապած է ԴԱԻՇ–ի դեմ ՌԴ–ի ու ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրվող աջակցությունից (տեսանյութ)

Թուրքիան տագնապած է ԴԱԻՇ–ի դեմ ՌԴ–ի ու ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրվող աջակցությունից (տեսանյութ)

Անկարան զգուշացրել է, որ ռազմական միջոցներ կձեռնարկի Սիրիայում քրդական խմբավորման դեմ: Ըստ դիտորդների՝ Թուրքիան տագնապած է ԴԱԻՇ–ի դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»–ը։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Սիրիայում գործող քրդական քաղաքական կազմակերպությունը ու նրա ռազմական կառույցը, ինչպես նաև Բաշար ալ Ասադի կառավարությունը, Սիրիայում չունեն ապագա:

Անկարան մեղադրել է այդ քրդական խմբավորմանը՝ Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կապեր ունենալու մեջ: Վերջինների դեմ Թուրքիան հարավարեւելյան հատվածներում ծավալել է ռազմական գործողություններ, ինչպես նաև օդային հարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսում. Այս ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր արմատախիլ անել այդ կազմակերպությունը:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ եթե Թուրքիան անհրաժեշտ համարի, ապա նախազգուշական նույն միջոցները կձեռնարկի Սիրիայի քրդերի հանդեպ, որոնք նա կիրառում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Իրաքում:

Դիտորդները կարծում են, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ոգևորվել է, որ իրեն հաջողվել է ուրբաթ օրը Ժնևում սկսված խաղաղության բանակցություններից դուրս թողնել Սիրիայի քրդերին:

Սակայն Բրյուսելի Քարնեգի հաստատության վերլուծաբաններից Սինան Ուլգենը կարծում է, որ Անկարայի կարծրացած դիրքորոշումը նաև Սիրիայի քրդերի կողմից վերջերս ձեռքբերված ռազմական հաջողությունների արդյունք է.

Ըստ նրա՝ Անկարան բարկացած է Սիրիայում քրդերի դեպի արևմուտք ծավալվելու փաստից, սակայն Ռուսաստանի օդանավի խոցումից ի վեր Թուրքիան սահմանափակ հնարավորություն ունի արտացոլելու իր ազդեցությունը Սիրիայում՝ վախենալով Ռուսաստանի հետ պատերազմի սանձազերծումից:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը