Օնիշչենկո. «Գրիպն ամենավտանգավոր հիվանդությունն է»
ՌԴ 8 խոշոր քաղաքներում համաճարակային շեմի բարձրացման պատճառով պատրաստ է փակվել 300 դպրոց։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ հունվարի 27–ի դրությամբ՝ А(H1N1)–ից մահացածների թիվը կազմում է 107։
ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, ՌԳԱ ակադեմիկոս Գեննադի Օնիշչենկոն նշել է, որ «խոզի գրիպի» ներկա համաճարակը սովորական սեզոնային երևույթ է, սակայն ընդգծել՝ գրիպն այսօր Երկիր մոլորակի ամենավտանգավոր հիվանդությունն է։
«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության լրագրող, տեսաբան Վլադիմիր Արդաևի հետ հարցազրույցում Օնիշչենկոն չվարակվելու համար խորհուրդ է տվել պատվաստվել, խուսափել մարդաշատ վայրերից, չամաչել բժշկական դիմակ կրելուց, նաև՝ տանը, հետևել երեխաների առողջությանը, ամբողջ ընտանիքով վիտամիններ խմել, հաճախակի մաքրել տունն ախտահանող միջոցներով, հիվանդանալու դեպքում մնալ տանը, սակայն չզբաղվել ինքնաբուժությամբ. սպասել բժշկի նշանակումներին և օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ։
«LifeNews»–ի հետ հարցազրույցում էլ Ռոսպոտրեբնադզորի նախկին ղեկավարը խորհուրդ է տվել չլսել Մալիշևային և սխտոր ու սոխ օգտագործել՝ ընդգծելով, որ ժողովրդական ու «տատիկական» բոլոր մեթոդներն էլ արդյունավետ են։
Հիշեցնենք՝ ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի և բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևանասել էր, որ սոխ կամ սխտոր մտցնելը բերանի, քթի կամ մարմնի որևէ այլ անցք միանգամայն անիմաստ զբաղմունք է։
Օնիշչենկո. «Գրիպն ամենավտանգավոր հիվանդությունն է»
ՌԴ 8 խոշոր քաղաքներում համաճարակային շեմի բարձրացման պատճառով պատրաստ է փակվել 300 դպրոց։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ հունվարի 27–ի դրությամբ՝ А(H1N1)–ից մահացածների թիվը կազմում է 107։
ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, ՌԳԱ ակադեմիկոս Գեննադի Օնիշչենկոն նշել է, որ «խոզի գրիպի» ներկա համաճարակը սովորական սեզոնային երևույթ է, սակայն ընդգծել՝ գրիպն այսօր Երկիր մոլորակի ամենավտանգավոր հիվանդությունն է։
«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության լրագրող, տեսաբան Վլադիմիր Արդաևի հետ հարցազրույցում Օնիշչենկոն չվարակվելու համար խորհուրդ է տվել պատվաստվել, խուսափել մարդաշատ վայրերից, չամաչել բժշկական դիմակ կրելուց, նաև՝ տանը, հետևել երեխաների առողջությանը, ամբողջ ընտանիքով վիտամիններ խմել, հաճախակի մաքրել տունն ախտահանող միջոցներով, հիվանդանալու դեպքում մնալ տանը, սակայն չզբաղվել ինքնաբուժությամբ. սպասել բժշկի նշանակումներին և օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ։
«LifeNews»–ի հետ հարցազրույցում էլ Ռոսպոտրեբնադզորի նախկին ղեկավարը խորհուրդ է տվել չլսել Մալիշևային և սխտոր ու սոխ օգտագործել՝ ընդգծելով, որ ժողովրդական ու «տատիկական» բոլոր մեթոդներն էլ արդյունավետ են։
Հիշեցնենք՝ ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի և բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան ասել էր, որ սոխ կամ սխտոր մտցնելը բերանի, քթի կամ մարմնի որևէ այլ անցք միանգամայն անիմաստ զբաղմունք է։
7or.am