Աշխարհ

29.01.2016 18:40


Անգլիական հնագիտական թրիլլեր. գտնվող կմախքների թիվն օրեցօր շատանում է (լուսանկար)

Անգլիական հնագիտական թրիլլեր. գտնվող կմախքների թիվն օրեցօր շատանում է (լուսանկար)

Բրիտանիայի հին ավտոկայանատեղիների տակից ավելի ու ավելի հաճախ են հնագիտական գտածոներ հայտնաբերում։ «Վեստիի» փոխանցմամբ՝ Գոդալմինգ քաղաքում գտնված կմախքների թիվն արդեն 300–ի է հասել։

Երբ Լոնդոնից 50 կմ հեռավորությամբ գտնվող Գոդալմինգի իշխանությունները որոշեցին ավտոկանայատեղիի տարածքում բնակելի տներ կառուցել, նախ տեղանքի հնագիտական զննություն իրականացրեցին։ Ոչ ոք չէր հավատում, որ տարածքի սովորական զննումը կվերածվի բազմամյա թրիլլերի։ Առաջին իսկ պեղման ժամանակ մարդկային ոսկորներ հայտնաբերվեցին։ Դրանք պատկանում էին 20 մարդու, որոնք, ըստ հնագետների, մահացել են մոտ հազ տարի առաջ։

Շինարարական ծրագրերը ստիպված եղան մի կողմ դնել։

2015–ին պեղումները վեսկսվեցին, և գտնված կմախքների թիվը հասավ 85–ի։ Նախնական տվյալներով՝ այդ շիրիմները թվագրվում են վաղքրիստոնեական 8–9–րդ դարերով։

Իսկ 2016–ի հունվարին Գոդալմինգի բնակիչներին այլևս չզարմացրեցին նոր պեղումներ սկսելու մասին խոսակցությունները, որոնք նրանց համար պարզապես բազմասերիանոց թրիլլերի հերթական մասն էին։ Երբ կմախքների թիվը հասավ 300–ի, պատմաբաններն ու հնագետները սկսեցին լռել։

Ամենապարզ բացատրությունն այն էր, որ ավտոկայանատեղիի տակ պարզապես հնագույն գերեզման է եղել։ Սակայն դրա մասին քաղաքի պատմության մեջ որևէ հիշատակություն չկա, և գիտնականները լրացուցիչ ժամանակ են խնդրել խելամիտ մեկնաբանությունների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը