Քաղաքական

29.01.2016 15:08

Ընտրական օրենսգրքի նախագիծը որոշակիորեն կհրապարակվի հաջորդ շաբաթ

Ընտրական օրենսգրքի նախագիծը որոշակիորեն կհրապարակվի հաջորդ շաբաթ

Կառավարության այսօրվա նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել է, որ հաջորդ շաբաթ Ընտրական օրենսգրքի նախագիծը որոշակի հրապարակայնություն կստանա: Դրանից հետո նոր կսկսվի նախագծի քննարկումը քաղաքական ուժերի հետ։ Մինչ այդ չի քննարկվել, քանի որ, Հրայր Թովմասյանի խոսքով, կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի։

Այդ նախագծով, սակայն, սահմանված չի լինելու ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելու դրույթը։

–Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է դրանց հպարակումը: Այդ ճանապարհով գնացած երկրները բախվել են այլ խնդրի, երբ քվեարկության չմասնակցածներն են որոշակի հետապնդումների ենթարկվել: Հետևաբար, որոշ ստանդարտներով քվեարկությանը մասնակցելը ևս համարվում է գաղտնի,–ասել է Հ.Թովմասյանը։

Վերջինը նաև հավելել է, որ 1999 թվականին ամբողջությամբ մենակ է գրել օրենսգիրքը. «Մի քանի բան կա, որ դրա ժամանակ շատով լինելն էդքան էլ լավ չի. մեկ ձվածեղ ուտելուց, մեկ էլ օրենք գրելուց»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։