Քաղաքական

29.01.2016 14:45

ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

Ըստ Եխ փորձագետների՝ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։ Այս մասին գրում է «Ազատություն»–ը։

Եվրախորհրդի փորձագետները կարծում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնք ծառացած են երկրի առաջ։

«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», - նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Զեկույցը վերլուծել է 2009 թվականից՝ վերջին գնահատման զեկույցից մինչև հիմա Հայաստանի հանձնառությունների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների պլան է առաջարկում թերությունները վերացնելու համար։

Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանը ներկայացնելու է իր զեկույցը Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ՝ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացնելու գործողությունների պլանի իր մոտեցումների մասին։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։