Աշխարհ

29.01.2016 14:47


«Գազպրոմը» կչեղարկի գազի զեղչը թուրքական 6 ընկերության համար

«Գազպրոմը» կչեղարկի գազի զեղչը թուրքական 6 ընկերության համար

Թուրքական 6 ընկերություն, որոնք տարեկան 10 մլրդ խմ գազ են ներմուծում 2015թ. հունվարի 1–ից սահմանված 10,25% զեղչով, այլևս չեն օգտվի դրանից։ Այս մասին գրում է «vestifinance.ru»–ն՝ «Անադոլուին» հղումով։

Իր այդ որոշման մասին «Գազպրոմը» հայտնել է մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Զեղչի հարցը նորից օրակարգային կդառնա, երբ ՌԴ և Թուրքիայի միջև առկա ճգնաժամը լուծվի»,–գրում է գործակալությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ռուսական գազը Թուրքիա է հասնում երկու ճանապարհով՝ Տրանսբալկանյան և «Երկնագույն հոսք» գազատարներով։ «Գազպրոմը» գազ է մատակարարում ինչպես թուրքական պետական «Botas» ընկերությանը, այնպես էլ մասնավոր մի քանի ընկերության, որոնք դրա իրավունքն են ստացել Թուրքիայում գազային շուկայի ազատականացման շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը