Լրահոս

29.01.2016 14:10

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քննությանը խոչընդոտելու վերաբերյալ քր. գործ

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քննությանը խոչընդոտելու վերաբերյալ քր. գործ

Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական լայնածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նոր հանցագործության մասին տվյալներ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով նույն քրեական գործի ելքով շահագրգիռ կողմին նախաքննության ընթացքի մասին տվյալների փոխանցմամբ քննիչի գործունեությանը միջամտելու վերաբերյալ:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։