Աշխարհ

29.01.2016 13:01


ՌԴ և ԱՄՆ ռազմական օդանավերի միջև միջադեպ է տեղի ունեցել Սև ծովի վրա

ՌԴ և ԱՄՆ ռազմական օդանավերի միջև միջադեպ է տեղի ունեցել Սև ծովի վրա

Օրերս Սև ծովի վրա միջադեպ է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ ռազմական օդանավերի միջև։ Այս մասին գրում է «korrespondent.net»–ը՝ «Fox News»–ին հղումով։

Նշվում է, որ հունվարի 25–ին ռուսական ինքնաթիռը վտանգավոր մոտիկությամբ է թռել ԱՄՆ ՌՕՈւ–ին պատկանող հետախուզական ինքնաթիռի կողքով Սև ծովի միջազգային օդային տարածքում։

ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան հայտարարել է, որ խոսքը ռուսական Су-27 կործանիչ ինքնաթիռի մասին է։

Բալդանզայի պնդմամբ՝ ռուս օդաչուն գործել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»։ Ամերիկյան օդանավի տեսակը չի նշվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը