Մոլդովայի ընդդիմության առաջնորդները հրաժարվել են հանդիպել իշխանությունների հետ
Մոլդովայի ընդդիմության առաջնորդները հրաժարվել են հանդիպել խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուի հետ այն բանից հետո, երբ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել կառավարության հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին վերջնագրին։
Ինչպես հայտնում է «gazeta.ru»–ն, սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իգոր Դոդոն նախօրեին հայտարարել է. «Եթե նրանք ասելիք ունեին, կարելի էր ասել այսօր։ Բայց ժամը 9–ին մենք որևէ տեղ չենք գնա։ Խորհրդարանի նախագահը մեզ զանգահարել և ասել է, որ վաղը՝ ժամը 9։00–ին, ուզում է խոսել իրավիճակի կարգավորման թեմայով»։
Նրա խոսքով՝ հունվարի 29–ին ընդդիմությունը խորհրդաժողով կհրավիրի և կորոշի հետագա անելիքները։

7or.am