Աշխարհ

29.01.2016 10:25


Բրիտանիայում փակել են Իրաքում հանցագործությունների մեջ մեղադրվող զինվորականների գործերը (տեսանյութ)

Բրիտանիայում փակել են Իրաքում հանցագործությունների մեջ մեղադրվող զինվորականների գործերը (տեսանյութ)

Թուրքական իշխանությունները մտադիր չեն գտնել և պատժել ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանողին, որի ինքնաթիռը խոցվել էր Սիրիայում։ Այս մասին գրում է «Վեստին»։

Նշվում է, որ Ալփ–արսլան անունով գրոհայինն ազատ տեղաշարժվում է երկրով և հարցազրույցներ բաժանում։ Օրերս էլ նա Ստամբուլում էր՝ թուրք ազգայնականներից մեկի թաղմանը, որը ոչնչացվել էր Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի հարվածների արդյունքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպաններին, ավազակներին ու դիակապուտներին քողարկում է նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Նրա հրահանգով քննիչները փակել են այն զինվորականների գործերը, որոնք մեղադրվում էին ռազմական հանցագործությունների մեջ։

Բրիտանացի զինծառայողները, որոնց կասկածում են Իրաքում խաղաղ բնակիչների սպանության մեջ, կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից։ Մեծ Բրիտանիայի ՊՆ–ն արդեն նմանատիպ 58 գործի հետաքննությունը կասեցնելու որոշում է կայացրել։

Խոսքը ոչ միայն մարդասպանությունների, այլև բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքերի ու այլ հանցագործությունների մասին է։ Սակայն այդ մասին Մեծ Բրիտանիայի կառավարությունում այլևս լսել չեն ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը