Աշխարհ

29.01.2016 10:05


«Գազպրոմ–մեդիայի» նախկին փոխնախագահ Խանումյանը կարող է բաժնեմաս ստանալ «Sony»–ի ռուսական բիզնեսում

«Գազպրոմ–մեդիայի» նախկին փոխնախագահ Խանումյանը կարող է բաժնեմաս ստանալ «Sony»–ի ռուսական բիզնեսում

«Sony» ընկերությունը բանակցություններ է վարում ՌԴ հեռուստատեսային իր բիզնեսի մի մասի վաճառքի հարցով։ Այս մասին հայտնում է RNS–ը՝ մեդիաշուկայի իր աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ ՌԴ–ում «Sony»–ի հեռուստաբիզնեսի 80%–ը գնելու հարցով բանակցությունները վարել է «Գազպրոմ–մեդիայի» նախկին փոխնախագահ և НМГ-ТВ–ի նախկին նախագահ Վլադիմիր Խանումյանը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը հստակեցրել է, որ կողմերի միջև համագործակցության հարցով վերջնական համաձայնություն դեռևս չի կայացել։

Ներկայումս Խանումյանը «Գազպրոմ–մեդիային» պատկանող «ՊրոֆՄեդիա» հոլդինգի ղեկավարն է։

Նշենք, որ ռուսական «Sony Pictures Television» բիզնեսը ներառում է 3 կաբելային և 3 արբանյակային հեռուստաալիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը